▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերօրյա Հուդաները շատացել են

Երբ Հիսուսն  այցելում է մահացած Ղազարոսին, այդտեղ իր աշակերտների հետ միասին հացկերույթի են նստում: Հացկերույթի ժամանակ Ղազարոսի քույրերից Մարթան սպասարկում` ծառայում էր նրանց, իսկ մյուս քույրը` Մարիամն էլ մեկ լիտր նարդոսի ազնիվ թանկարժեք յուղով օծում է Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբում: Այդ տեսնելով, Հուդա Իսկարիովտացին ասում է. «Ինչու՞ համար այդ յուղը երեք հարյուր դինարի չծախվեցավ, և աղքատներին տրվեցավ»:

Բնականաբար, մատնիչը ոչ թե աղքատների մասին էր մտածում, այլ գող էր և այդ գումարներն ինքն էր տնօրինելու, ինչպես ուզեր…
Այս պատմությունը մշտապես հիշում եմ, երբ աջ ու ձախ լսում եմ մեր քաղաքական գործիչներին, օլիգարխներին, ժողովրդի հոգսերով, նրանց ցավերով  «տառապողներին»…

Մարդիկ, որոնք իրենց ամեն ինչը հարստանալու, պաշտոններ ստանալու, ազդեցության ոլորտներն ընդարձակելու, քաղաքական դերակատարում ունենալու, իրենց գործունեությունը կապում են ժողովրդի հետ: Տպավորություն ստեղծում, որ իրենք ծնվել են, ապրում են, ուտում-խմում, հարստանում, պաշտոնների ու հարստության ձգտում, միայն ու միայն` բացառապես ժողովրդի շահերից ելնելով…
Այնպես որ, մերօրյա Հուդաներն են շատացել… Մերօրյա արծաթասերները չափից շատ են բազմացել…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին