▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ֆիլմ՝ եվրոպական հեռուստատեսությամբ

Եվրոպական ֆիլմերի ցուցադրությամբ զբաղվող FILM EUROPE CHANNELը ձեռք է բերել ռեժիսոր Հովհաննես Գալստյանի ԽՃՃՎԱԾ ԶՒԳԱՀԵՌՆԵՐ կինոֆիլմի ցուցադրության իրավունքը: Ցուցադրությունը նախատեսված է հունվարի 31ին` Շաբաթօրյա Պրեմիերաներ ծրագրում:
FILM EUROPE CHANNELը բացառապես Եվրոպական կինո հեռարձակող առաջին շուրջօրյա վճարովի կինոալիքն է: Այն գործարկվել է 2011ին FILM EUROPE MEDIA ընկերության կողմից, որը դինամիկ զարգացող և հարուստ ավանդույթներով Եվրոպական ընկերություն է` մասնագիտացված ֆիլմերի ֆինանսավորման, տարածման, վաճառքի, հեռարձակման, ծառայությունների և խորհրդատվության ոլորտներում: Ընկերության գրասենյակները տեղակայված են Պրահայում, Բրատիսլավայում և Բուխարեստում, իսկ ներկայացուցչությունները` Լոնդոնում և Կաննում:
ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի և նրա հիմնադրած Պարալլելս Ֆիլմ կինոընկերության առաջին լիամետրաժ ֆիլմն է: Այն արտադրվել է Ֆրանսիայի և Նորվեգիայի հետ համատեղ, ՀՀ Մշակույթի նախարարության, ազգային կինոկենտրոնի, Եվրոպական 5 երկրներ ներկայացնող կինոկառույցների ֆինանսավորմամբ: Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմը ցուցադրվել է Ռոտերդամի, Տրոմսոյի, Սան-Պուլոյի, Հյուսթընի, Լոկառնոյի և բազմաթիվ այլ կինոփառատոններում, ստացել է մրցանակներ: 2012ին ֆիլմը արժանացել է ազգային կինոյի Հայակ մրցանակին` 1991-2011թթ-ի Լավագույն Դեբյուտ անվանակարգում:
«Խճճված Զուգահեռները» նկարահանվել է Հայաստանում և Նորվեգիայում: Սցենարը հեղինակել են Հովհաննես Գալստյանը և Մարինե Զաքարյանը` Թոմաս Շլեզինգերի մասնակցությամբ: Օպերատորն է Ռուբեն Գասպարյանը: Ֆիլմում հնչում է Վահագն Հայրապետյանի և Կատուներ Բենդի երաժշտությունը: Գլխավոր դերերը կատարել են Սիրի Հելենե Մյուլլերը (Նորվեգիա), Լորանս Ռիթերը, Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սոս Ջանիբեկյանը (առաջին դերը կինոյում): Հայկական հեռուստատեսությամբ ֆիլմը դեռ չի ցուցադրվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին