▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստալինի թոռը Պուտինին անուղեղ է անվանել

 

Իոսիֆ Ստալինի թոռը քննադատել է ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի վարած  քաղաքականությունը՝ մեղադրելով Ուկրաինայի հետ պատերազմի և Ղրիմի անեքսիայի համար։
 
Բրիտանական Daily Mail պարբերականին տված հարցազրույցում Եվգենի Ջուղաշվիլին ռուս նախագահի վարքն անվանել է «անուղեղ», իսկ Կրեմլի քաղաքական էլիտային՝ «գողեր», ովքեր հիմարեցնում են ռուսներին, փոխանցում է Обозреватель-ը։
 
Ստալինի թոռան խոսքով՝ Պուտինն իր իմիջին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան քաղաքականությանը։  «Ի՞նչ է նա անում։ Ի՞նչ նպատակներ ունի։ Կռվեցրեց մեզ մեր հարազատ ժողովրդի՝ Ուկրաինայի հետ։ Ի՞նչ առաջնորդներ ունենք մենք հիմա։ Մենք այսօր չունենք խելացի ղեկավարներ, միայն գողեր»,- ասել է նա։
 
Ջուղաշվիլին քննադատել է Ղրիմի անեքսիան։ Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանին իրոք այդքան պետք էր թերակղզին, ապա վերադարձնել այն պետք էր ոչ թե ուժով, այլ իրավաբանորեն։ Մասնավորապես՝ նա խորհուրդ է տալիս պարզել, թե ճիշտ է արել Նիկիտա Խրուշչովը՝ փոխանցելով Ղրիմը, և ինչ պայմաններով է դա արվել։
 
«Ծայրահեղ դեպքում կարելի էր գնել թերակղզին։ Կարելի էր մի բան անել, այլ ոչ թե ուժով խլել տարածքը։ Արդեն 21-րդ դարն է, սակայն մեր առաջնորդների մեթոդները մնացել են նույնը»,- նշել է Ջուղաշվիլին։

«Ի՞նչ է նա անում։ Ի՞նչ նպատակներ ունի։ Կռվեցրեց մեզ մեր հարազատ ժողովրդի՝ Ուկրաինայի հետ։ Ի՞նչ առաջնորդներ ունենք մենք հիմա։ Մենք այսօր չունենք խելացի ղեկավարներ, միայն գողեր»,- բրիտանական Daily Mail պարբերականին տված հարցազրույցում Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուղաշվիլին, քննադատել է Պուտինին:

Обозреватель-ը գրում է, որ Ջուղաշվիլին ռուս նախագահի վարքն անվանել է «անուղեղ», իսկ Կրեմլի քաղաքական էլիտային՝ «գողեր», ովքեր հիմարեցնում են ռուսներին:

Ստալինի թոռան խոսքով՝ Պուտինն իր իմիջին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան քաղաքականությանը։ Ջուղաշվիլին քննադատել է Ղրիմի անեքսիան։ Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանին իրոք այդքան պետք էր թերակղզին, ապա վերադարձնել այն պետք էր ոչ թե ուժով, այլ իրավաբանորեն։ Մասնավորապես՝ նա խորհուրդ է տալիս պարզել, թե ճիշտ է արել Նիկիտա Խրուշչովը՝ փոխանցելով Ղրիմը, և ինչ պայմաններով է դա արվել։ «Ծայրահեղ դեպքում կարելի էր գնել թերակղզին։ Կարելի էր մի բան անել, այլ ոչ թե ուժով խլել տարածքը։ Արդեն 21-րդ դարն է, սակայն մեր առաջնորդների մեթոդները մնացել են նույնը»,- նշել է Ջուղաշվիլին։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին