▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերությունից վերադարձած Ա. Խոջոյանը կաթված է ստացել. hraparak.am

hraparak.am-ը գրում է. Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը կաթված է ստացել․ «Պարարիչ է, մի հատվածը թուլացել ա ես էլ չեմ հասկանում, հիմա իրա համար անտարբեր նստածա, ոչ մի բան չենք հասկանում ինչ ա կատարվում, շվարած նստել ենք մենակ մի բան գիտեմ, տղես ձեռքից գնումա»,-մեզ հետ զրույցում ասաց Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետլանան։

Մոր խոսքով՝ Արսենը գերությունից հետո շատ է փոխվել, ինքնամփոփ դարձել: «Իմ տղան այսպես չէ, նրան այնտեղ ճնշումների ենթարկեցին, ու նա ամբողջովին փոխվեց»,- ասաց տիկին Սվետլանան: Տղայի մայրը տեղեկացրեց, որ որդին այժմ հրաժարվում է որևէ բուժում ստանալուց, որի պատճառը գումար չունենալն է: «Տղայիս բուժում է հարկավոր, աչքիս դեմը նրան կորցնում եմ»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին