▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Էմինի վիրահատության համար մինչև փետրվարի 11-ը 1500 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ. ծնողները դիմում են հանրությանը

Վանաձորում բնակվող Թորոսյանների ընտանիքի փոքրիկը՝  7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային  կաթվածով:  2014 թվականի նոյեմբերի 15-ին Տուլա քաղաքի «Վերականգնողական Կլինիկայի ինստիտուտում»  երեխան անցել է վերականգման կուրս: Նույն կլինիկայի մասնագետները փետրվարի 11-ին կլինեն Հայաստանում` ՄՈՒԿ-ով  ծնված երեխաների  վիրահատությունների կատարման համար:

Փոքրիկին ինքնուրույն քայլեր կատարելու և վիրահատությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 1500 ԱՄՆ դոլար: Էմինը եկեղեցու և դասընկերների աջակցությամբ արդեն ունի 200 դոլար, իսկ մնացած մասը հավաքելու հարցում նրա ծնողները դիմում են հանրության աջակցությանը:

Երեխային օգնելու նպատակով նրա հոր՝  Պետրոս  Թորոսյանի անունով ՎՏԲ-Հայաստան

բանկում բացված են հաշվեհամարներ.AMD 16093001774601; USD 16093001774602; EUR 16093001774603; RUR 16093001774604: Արտերկրից փոխանցումների համար՝ SWIFT: ARMJAM22:

Երեխայի մոր հեռախոսահամարն է՝ +37493 93-27-41:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին