▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ջրաքիսի մորթու արտադրություն են հիմնում

 

ԷկոԼուր
Հայաստանում ջրաքիսի մորթու արտադրություն են հիմնում: ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մինք Բրինդինգ Քամփընի» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Ջրաքիսի բուծման ծրագրին»: Բուծարանը լինելու է  ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մերձակայքում: Տարեկան բուծվելու է 5000 մայր ջրաքիս: Կենդանիները սնվելու են թռչունների եւ ձկների արդյունաբերական վերամշակման մնացորդներից պատրաստված թարմ կիսահեղուկ կերով: Գոմաղբը լցվելու է փոսի մեջ հետագա վերամշակման համար: Ջրաքիսներին քնեցնելու են ածխածնի օքսիդով: Ըստ ծրագրի` այդ մեթոդը դաժան չի համարվում:
Ծրագրում բացակայում է  ջրաքիսի մորթու մշակման արտադրության մասը: Հայտնի է, որ հենց այս արտադրությունը պահանջում է հատուկ մաքրման սարքավորումներ, որպեսզի նվազեցվի շրջակա միջավայրի` մասնավորապես ջրերի աղտոտումը: Ծրագրի հենց այս հատվածը պետք է բնապահպանական փորձաքննության ենթարկվեր, սակայն այս մասը, որը նախ պետք է ներկայացվեր ծրագրի  ՇՄԱԳ-ում եւ քննարկվեր, ներկայացված չէ, այլ հայտնվել է բնապահպանական փորձաքննության պահանջների թվում. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության բաժնում պետք է ներառել նաեւ
-  Գործունության իրականացման տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները,
- Շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների /օդ, ջուր, հող եւ այլն/ վրա ազդեցության /քանակական, որակական գնահատումը շինարարաության եւ շահագործման փուլերում,
-  Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումներ»։

ԷկոԼուր-ը գրում է. Հայաստանում ջրաքիսի մորթու արտադրություն են հիմնում: ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մինք Բրինդինգ Քամփընի» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Ջրաքիսի բուծման ծրագրին»: Բուծարանը լինելու է  ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մերձակայքում: Տարեկան բուծվելու է 5000 մայր ջրաքիս: Կենդանիները սնվելու են թռչունների եւ ձկների արդյունաբերական վերամշակման մնացորդներից պատրաստված թարմ կիսահեղուկ կերով: Գոմաղբը լցվելու է փոսի մեջ հետագա վերամշակման համար: Ջրաքիսներին քնեցնելու են ածխածնի օքսիդով: Ըստ ծրագրի` այդ մեթոդը դաժան չի համարվում:

Ծրագրում բացակայում է  ջրաքիսի մորթու մշակման արտադրության մասը: Հայտնի է, որ հենց այս արտադրությունը պահանջում է հատուկ մաքրման սարքավորումներ, որպեսզի նվազեցվի շրջակա միջավայրի` մասնավորապես ջրերի աղտոտումը: Ծրագրի հենց այս հատվածը պետք է բնապահպանական փորձաքննության ենթարկվեր, սակայն այս մասը, որը նախ պետք է ներկայացվեր ծրագրի  ՇՄԱԳ-ում եւ քննարկվեր, ներկայացված չէ, այլ հայտնվել է բնապահպանական փորձաքննության պահանջների թվում. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության բաժնում պետք է ներառել նաեւ

- Գործունության իրականացման տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները,

-Շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների /օդ, ջուր, հող եւ այլն/ վրա ազդեցության /քանակական, որակական գնահատումը շինարարաության եւ շահագործման փուլերում,

-Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումներ»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին