▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումուշթեքինները Գյումրիում են

Գյումուշթեքինները Գյումրիում են: Սունահին, Սալիին, Էմմա Բաքոյանին և երեխաների խնամակալ Թիմուր Ուսոյանին ընդունել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա հետաքրքրվել է երեխաների առօրյայով, Թիմուրի հետ խոսել փոքրիկների խնամքի հետ կապված խնդիրների մասին: Խնամակալը վստահեցրել է, որ չունեն ֆինանսական դժվարություններ ոչ խնամակալության հետագա ընթացքի, ոչ էլ երեխաների հետ կապված որևէ հարցում: Թուրք Էվլիա Գյումուշթեքինի և եզդի Մայայի երեխաները նրանց մահից հետո մնացել էին ծնողազուրկ, դարձել կռվախնձոր հայրական և մոր կողմի ազգականների մեջ և հանձնվել խնամակալության 2014 թվականի մարտի 15-ին: 

Հիշեցնենք, որ երեխաների մորը, Մայային 2013-ին սպանել էր ամուսնու եղբայրը՝ Թուրքիայի գյուղերից մեկում, իսկ Էվլիային Գյումրիում սպանել էր խորթ որդին՝ եզդի Մայայի առաջին ամուսնու տղան՝ Մաքսիմը:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին