▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի տարբերություն ռուսների՝ հայերը ոչ ադեկվատ վարք չեն դրսևորել

 

Այս օրինաչափությունը վաղուց էր նկատվում համացանցում շփումները ժամանակ, և ավելի ակնհայտ դարձավ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո: Համացանցի ռուսալեզու հատվածում միանգամից առաջացան ազգայնամոլական ծայրահեղական բնույթի խմբեր և գրառումներ, որոնք ձեռք բերեցին բազմաթիվ հետևորդներ: Նման բնույթի խմբեր կամ գրառումներ համացանցի հայկական հատվածում եզակի էին և չունեցան մեծ քանակությամբ հետևորդներ, ինչի պատճառով մի քանի օրվա ընթացքում, ըստ էության, դուրս եկան հանրության ուշադրության շրջանակներից:
Եթե ինտերնետի հայկական հատվածում քննարկվում էր ոճրագործին Հայաստանին հանձնելու, Հայաստանում և մեր երկրի օրենքներով դատելու հարցը (առանց մեծ ուշադրություն դարձնելու հանցագործության պատճառներին), ապա համացանցի ռուսական հատվածը տառապում էր ոճրագործի արարքը տարբեր՝ զգացմունքային, ծառայողական, ընտանեկան դրդապատճառներով բացատրելու և «արդարացնելու» հարցով: Նման ոչ-ադեկվատ վարք հայկական կողմը չի դրսևորել:
Այս միտումը ռուսական համացանցում չդադարեց նաև այն բանից հետո, երբ հայտնի լրագրողներ, հեռուսատհաղորդավարներ և վերլուծաբաններ անդրադարձան հարցին՝ նաև փորձելով ձևավորել իրերի ադեկվատ ընկալում: Մինչդեռ հայկական կողմը շատ արագ սթափվեց և ձևակերպեց իր ռացիոնալ դիրքորոշումը և պահանջը:
Սա բավականին ոգևորող և խոստումնալից երևույթ է հայկական համացանում, որը կարող է հետագայում կառուցվածքաստեղծ լուրջ էֆեկտ ունենալ:

Այս օրինաչափությունը վաղուց էր նկատվում համացանցում շփումները ժամանակ, և ավելի ակնհայտ դարձավ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո: Համացանցի ռուսալեզու հատվածում միանգամից առաջացան ազգայնամոլական ծայրահեղական բնույթի խմբեր և գրառումներ, որոնք ձեռք բերեցին բազմաթիվ հետևորդներ:

Նման բնույթի խմբեր կամ գրառումներ համացանցի հայկական հատվածում եզակի էին և չունեցան մեծ քանակությամբ հետևորդներ, ինչի պատճառով մի քանի օրվա ընթացքում, ըստ էության, դուրս եկան հանրության ուշադրության շրջանակներից:

Եթե ինտերնետի հայկական հատվածում քննարկվում էր ոճրագործին Հայաստանին հանձնելու, Հայաստանում և մեր երկրի օրենքներով դատելու հարցը (առանց մեծ ուշադրություն դարձնելու հանցագործության պատճառներին), ապա համացանցի ռուսական հատվածը տառապում էր ոճրագործի արարքը տարբեր՝ զգացմունքային, ծառայողական, ընտանեկան դրդապատճառներով բացատրելու և «արդարացնելու» հարցով: Նման ոչ-ադեկվատ վարք հայկական կողմը չի դրսևորել:

Այս միտումը ռուսական համացանցում չդադարեց նաև այն բանից հետո, երբ հայտնի լրագրողներ, հեռուսատհաղորդավարներ և վերլուծաբաններ անդրադարձան հարցին՝ նաև փորձելով ձևավորել իրերի ադեկվատ ընկալում: Մինչդեռ հայկական կողմը շատ արագ սթափվեց և ձևակերպեց իր ռացիոնալ դիրքորոշումը և պահանջը:
Սա բավականին ոգևորող և խոստումնալից երևույթ է հայկական համացանում, որը կարող է հետագայում կառուցվածքաստեղծ լուրջ էֆեկտ ունենալ:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին