▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են անում 102-րդ ռազմաբազային ռազմատեխնիկան ու զինծառայողները Գյումրու «Մուշ» թաղամասում

Asparez.am-ը գրում է. Հունվար 29-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ու ռազմատեխնիկան Գյումրու 8-րդ ռուսական թաղամասի ու Մուշ-2 թաղամասի միջնամասում տեղկայանված բաց դաշտում են կուտակված եղել: Կան տեղեկություններ, որ նմանատիպ կուտակումներ են եղել նաեւ նախորդող մի քանի օրերին:

Արդյո՞ք հիշյալ տարածքը ռազմաբազայի իրավասության ներքո է, որ ցանկացած պահի կարող են ռազմատեխնիկա հանել եւ արդյո՞ք ռազմաբազայի հրամանատարությունը թույլտվություն ստացել է քաղաքում ազատորեն տեխնիկա դուրս հանելու: -Այդ բաց տարածքի մի մասը ռազմաբազային է պատկանում ու իրենք կարող են տնօրինել: Հիմա նայած, թե որ տարածքի մասին է խոսքը,- ասում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետական բաժնի աշխատակից Հենրիկ Գասպարյանը՝ վստահեցնելով, որ զինտեխնիկայի այնտեղ գտնվելը օրինական է եւ հավելյալ թուլտվություն վերցնելու խնդիր չկա, քանի որ քաղաքի այդ մասում տեխնիկան հանելը համաձայնեցված է եւ անվտանգության խնդիրներն էլ ապահովված են:

Արդյո՞ք ռազմաբազան քաղաքապետարանի հետ համաձայնեցրել էր հունվարի 26-ից սկսված գործողությունները, Հ.Գասպարյանը նշում է. «Մենք չենք վերահսկում, թե նրանք երբ են կատարելու իրենց վարժությունները: Իրենք ունեն պլանային պարապմուքներ: Այդ պարապմունքների շրջանակներում իրականացնում են իրենց ծրագրերեը: Իսկ ընդհանրապես համաձանեցված է, թե քաղաքում տեխնիկան ինչպես է շարժվելու»: Ճարտարապետի ավելացնում է՝ ռազմաբազան ունի իր պոլիգոնը եւ զորավարժություններնն այդտեղ են կատարում, ռազմատեխնիկայի քաղաքից հանելու ճանապարհը եւս համաձայնեցված է քաղապետարանի հետ.«Միայն այդ ճանապարհով են հանելու՝ դուրս են գալու փողոցի դիմացի մասով ու Մարմաշենի ուղով գնում են իրենց պոլիգոնը: Դա համաձայնեցված է, որովհետեւ մենք էլ ենք շահագրգռված, որ հանկարծ ուրիշ ուղղիով չգնան, որովհետեւ ասֆալտի փչացնել կա, եւ այլն, եւ այլն»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին