▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա սպանված տեղում բոլորի աչքերի առջև երկնքից լույս է իջնում.Իրական պատմություն՝ 1915թ.ջարդերից

«Ա՜խ Էրզրում, Էրզրում, տեսնես նորից կտեսնե՞մ: Երանի մեկ անգամ էլ տեսնեի ու հետո մեռնեի»,-ամեն անգամ հառաչում էր Մեծ մամս,-ասում է Հայոց  Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին «Մեծ մամիս հուշերը» գիրքը ընթերցողի դատին հանձնած Հերիքնազ Կարապետյանը:

«Գրքում պատմվում  է  Էրզրումում  ապրող  հասարակ աշխատավոր գերդաստանի  մասին. եղել  են  ոսկերիչներ,  բրուտագործներ…Ներկայացնում եմ, թե  ինչպես  է  մի  ամբողջ  գերդաստան՝ 33 հոգուց բաղկացած,  զոհ  գնացել թուրքական  ջարդերի  ժամանակ  և  թե  ինչպես են փրկվել երկուսը՝  Մեծ մամս  և  իր 6-ամյա աղջիկը(տատս); Դեռ մանկուց լսել եմ այս հուշերը՝  սկզբում  Մեծ մամիցս, հետագայում արդեն տատիկիցս: Գրի առա դեռ փոքրուց՝  10-12 տարեկանում»,-ասաց Հերիքնազ Կարապետյանը:

Հեղինակի խոսքով՝  ցեղասպանություն տեսած այս երկու կանայք  միշտ  պնդել են, որ  դժոխքից փրկվել  են աստվածային  հրաշքի  շնորհիվ.

«Երբ  որ  թուրքերը  հարձակվում  են  տան  վրա ու շրջապատում այն՝ երեխաները քնած են եղել, կանայք՝ հաց թխելիս:  Տան տղամարդիկ պատվիրում են կանանց, որ երեխաների հետ միասին բարձրանան սայլը: Երբ որ նստում  են՝ հնարավոր չի լինում բակից դուրս գալ ու այդ պահին սպանվում է Մեծ մամիս ամուսնու ամենափոքր՝  14-ամյա եղբայրը և  նրա  սպանված տեղում երկնքից բոլորի աչքերի առջև լույս է իջնում: Ու այդ լույսից թուրք զինվորները վախեցած հետ են քաշվում: Այդկերպ հնարավոր է լինում կանանց ու երեխաներին բակից դուրս բերել: Սայլն անցել է արյան լճակների, կույտերի վերածված դիակների միջով ու Մեծ մամս մինչև իր կյանքի վերջը չկարողացավ  ազատվել հիշողություններից»,-պատմում է հեղինակը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին