▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքով լեցուն երիտասարդների տեսնելիս՝ համոզվում ես, որ քաղաքն ապրում ու շնչում է լիարժեք. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ տեսաուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Երբ քայլում ես քաղաքում ու ամեն քայլափոխի հանդիպում ես կյանքով լեցուն երիտասարդների, համոզվում ես, որ քաղաքն ապրում ու շնչում է լիարժեք: Ամենուր կա հավատ, հույս ու սեր՝ միմյանց, հարազատ քաղաքի և հայրենիքի նկատմամբ:

Թող Սուրբ Սարգսի զորությամբ սերը հարատևի մեզանում:

Շնորհավոր սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին