▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրսում եմ, շուրջս սիրող համատարած միայնակության զգացումից եմ մրսում

Մրսում եմ, շուրջս սիրող համատարած միայնակության զգացումից եմ մրսում: Միայնակ... 
Միայնակ են շատերն, անկախ տարիքից, արտաքինից, գլխի ու գրպանի պարունակությունից: Միայնակ ենք, միայնակ եք, միայնակ են... 
Ինչո՞ւ, որտեղ է այն սահմանը, որ միամտաբար տրորում ենք շփվելիս ու վանում դիմացինին, ո՞րն է այն հիմար բառը, որ անտեղի դուրս է թռչում շուրթերից ու փշրում նրա նուրբ հոգին: Ինչո՞ւ ենք այսքան նուրբ ու կոպիտ միաժամանակ: Մենք` ներսում շատ նուրբ ենք, բայց կարող ենք կոպտել դիմացինին: Ինչո՞ւ... 
Ինչո՞ւ, որովհետև վախենում ենք: Որովհետև սեքսի ավելի հեշտ կարելի է գնալ, քան ինտիմ, հոգու մտերմության: Որովհետև «ինտիմ» բառի իմաստն աղավաղվել է, դարձել միայն սեռական մերձեցման հոմանիշ: Ավելի հեշտ է դուր եկած մարդուն զգացնել տալ քո տարփանքը նրա հանդեպ, քան սիրո ակնարկ անել: Առաջին դեպքում հանգիստ կլինենք, մեզ հույս կտանք, որ մերժվեց մարմինը, բայց մենք շնչահեղձ կլինենք, եթե մերժվի մեր սերը: Դրա համար էլ մարդուն տարիներով չես մոռանում, բայց լեզուդ չի պտտվում ասել այն երկու պարզ բառը, որը գուցե նրան կբուժեր, ոտքի կկանգնեցներ, ետ կպահեր վատ քայլերից... Քայլ չարած` վախենում ենք, թե չի ստացվի: Հետո էլ մրսում ենք, սառցակալում ու մրսեցնում ուրիշներին: Շուրջս ցուրտ է, մարդիկ մենակ են, մարդիկ մրսել ու սառել են: Ցուրտ է: Ճար չկա, պետք է հայելային ակնոցները դնենք մի կողմ ու իրար էլ նայենք, մարդիկ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին