▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի սպանդից 19 օր անց սպանվածների հարազատները դեռ ամբողջովին ներգրավված չեն գործում.galatv.am

 

ԳԱԼԱ-ն գրում է. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունից հետո, 15 օր անց տուժողների հարազատներից երեքը ներգրավվեցին գործում որպես տուժողի իրավահաջորդ, եւ 18 օր անց միայն հրապարակվեց, որ իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին եւ Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։ Այսօր արդեն 19-րդ օրն է տուժողների հարազատները ոչ մի գաղափար չունեն ընդհանուր գործի քննությունից: Միայն ասում են, որ իրենց հարցաքննել են: Սակայն ինչպես հանրությանը, այնպես էլ նրանց հայտնի չէ, թե գործում Պերմյակովը մենա՞կ է, թե ոչ, ավելին, նրանք ընդհանրապես չեն հավատում, որ սպանություն գործած անձը Պերմյակովն է: Դաժանորեն սպանված ընտանիքի հարազատները բացարձակ անորոշության մեջ են գտնվում: «Մենք ոչինչ չգիտենք, չգիտեինք անգամ, որ մենք դիմելու էինք, որ ներգրավեին մեզ որպես տուժողի իրավահաջորդ, մենք մեր վշտի մեջ տապակվում էինք, հիմա ներգրավված ենք: Են օրը քննիչի հետ հանդիպեցինք, ինքն ասաց, որ մեզ փաստաբան կտրամադրեն: Մի քանի օր լուռ էին, երեկ ուշ երեկոյան փաստաբանների պալատից զանգեցին կանչեցին ու ասացին, որ մեր գործը պաշտպանելու են պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Թամարա Պողոսյանը: Նրանց մենք չենք ճանաչում, դեռ չենք հանդիպել, բայց ասացին, որ ուրիշ փաստաբան էլ եթե ուզենք, կարող ենք վերցնել», –կայքի  հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդներից մեկը՝ տիկին Ռիտան, ով սպանված ընտանիքի տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրն է: Պաշտպան Երեմ Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հանրային պաշտպան չէ, քանի որ հանրային պաշտպանը տրամադրվում է պետության կողմից, իսկ ինքը կամովին ցանկություն է հայտնել պաշտպանել իրավահաջորդներից մեկին: Բայց թե ում շահերն է ներկայացնելու նախաքննության ընթացքում, դեռ պարզ չէ: Պաշտպանը չի հանդիպել վստահորդի հետ, դեռ գործընթացը պաշտոնականացված չէ: «Զանգել են ինձ, որոշակի պայմանավորվածություն կա, եւ վերջնական արդեն կորոշենք ներգրավման հարցը, այս պահին ես լիարժեքորեն ներգրավված չեմ եւ կոնկրետ որեւէ բան չեմ կարող ասել: Վարույթն իրականացնող մարմնի մոտ դիմում պիտի ներկայացվի, որից հետո ես կհանդիսանամ իրավահաջորդներից մեկի պաշտպանը: Ես ում կներկայացնեմ՝պահի տակ կորոշվի: Առայժմ ես գործի մասին ոչինչ կոնկրետ ասել չեմ կարող: Պիտի ներգրավվեմ, քննարկում ունենամ վստահորդի հետ, ապա դիրքորոշում կհայտնեմ»,- ասաց պաշտպանը: Կայքի այն հարցին, թե ու՞մ զանգով կամ ու՞մ խնդրանքով եք ներգրավվել գործում, արդյո՞ք նախաքննություն իրականացնող մարմնի, պաշտպանը պատասխանեց. «Վարույթն իրականացնող մարմինը չի կարող դիմել, ինձ դիմել են իրավահաջորդները, իմ կապը իրավահաջորդների հետ է եղել, իրենց նախաձեռնությամբ»: Սպանված ընտանիքի հարազատները ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք չեն ճանաչում պաշտպաններին, բայց դեմ չեն, որ իրենց ներկայացնեն՝ չնայած ցանկալի կլիներ, որ գործում նաեւ գյումրեցի փաստաբան ընդգրկվեր: Սակայն նրանց բացատրել են՝ քանի որ վարույթն իրականացնող մարմինը մայրաքաղաքում է աշխատում, այդ պատճառով նրանց տրամադրել են Երեւանում գործող պաշտպաններ: 

ԳԱԼԱ-ն գրում է. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունից հետո, 15 օր անց տուժողների հարազատներից երեքը ներգրավվեցին գործում որպես տուժողի իրավահաջորդ, եւ 18 օր անց միայն հրապարակվեց, որ իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին եւ Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։ Այսօր արդեն 19-րդ օրն է տուժողների հարազատները ոչ մի գաղափար չունեն ընդհանուր գործի քննությունից: Միայն ասում են, որ իրենց հարցաքննել են: Սակայն ինչպես հանրությանը, այնպես էլ նրանց հայտնի չէ, թե գործում Պերմյակովը մենա՞կ է, թե ոչ, ավելին, նրանք ընդհանրապես չեն հավատում, որ սպանություն գործած անձը Պերմյակովն է: Դաժանորեն սպանված ընտանիքի հարազատները բացարձակ անորոշության մեջ են գտնվում:

«Մենք ոչինչ չգիտենք, չգիտեինք անգամ, որ մենք դիմելու էինք, որ ներգրավեին մեզ որպես տուժողի իրավահաջորդ, մենք մեր վշտի մեջ տապակվում էինք, հիմա ներգրավված ենք: Են օրը քննիչի հետ հանդիպեցինք, ինքն ասաց, որ մեզ փաստաբան կտրամադրեն: Մի քանի օր լուռ էին, երեկ ուշ երեկոյան փաստաբանների պալատից զանգեցին կանչեցին ու ասացին, որ մեր գործը պաշտպանելու են պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Թամարա Պողոսյանը: Նրանց մենք չենք ճանաչում, դեռ չենք հանդիպել, բայց ասացին, որ ուրիշ փաստաբան էլ եթե ուզենք, կարող ենք վերցնել», –կայքի  հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդներից մեկը՝ տիկին Ռիտան, ով սպանված ընտանիքի տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրն է: Պաշտպան Երեմ Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հանրային պաշտպան չէ, քանի որ հանրային պաշտպանը տրամադրվում է պետության կողմից, իսկ ինքը կամովին ցանկություն է հայտնել պաշտպանել իրավահաջորդներից մեկին: Բայց թե ում շահերն է ներկայացնելու նախաքննության ընթացքում, դեռ պարզ չէ: Պաշտպանը չի հանդիպել վստահորդի հետ, դեռ գործընթացը պաշտոնականացված չէ: «Զանգել են ինձ, որոշակի պայմանավորվածություն կա, եւ վերջնական արդեն կորոշենք ներգրավման հարցը, այս պահին ես լիարժեքորեն ներգրավված չեմ եւ կոնկրետ որեւէ բան չեմ կարող ասել: Վարույթն իրականացնող մարմնի մոտ դիմում պիտի ներկայացվի, որից հետո ես կհանդիսանամ իրավահաջորդներից մեկի պաշտպանը: Ես ում կներկայացնեմ՝պահի տակ կորոշվի: Առայժմ ես գործի մասին ոչինչ կոնկրետ ասել չեմ կարող:

Պիտի ներգրավվեմ, քննարկում ունենամ վստահորդի հետ, ապա դիրքորոշում կհայտնեմ»,- ասաց պաշտպանը: Կայքի այն հարցին, թե ու՞մ զանգով կամ ու՞մ խնդրանքով եք ներգրավվել գործում, արդյո՞ք նախաքննություն իրականացնող մարմնի, պաշտպանը պատասխանեց. «Վարույթն իրականացնող մարմինը չի կարող դիմել, ինձ դիմել են իրավահաջորդները, իմ կապը իրավահաջորդների հետ է եղել, իրենց նախաձեռնությամբ»: Սպանված ընտանիքի հարազատները ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք չեն ճանաչում պաշտպաններին, բայց դեմ չեն, որ իրենց ներկայացնեն՝ չնայած ցանկալի կլիներ, որ գործում նաեւ գյումրեցի փաստաբան ընդգրկվեր: Սակայն նրանց բացատրել են՝ քանի որ վարույթն իրականացնող մարմինը մայրաքաղաքում է աշխատում, այդ պատճառով նրանց տրամադրել են Երեւանում գործող պաշտպաններ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին