▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանները թիրախ էին դարձել` Ռուսաստանի կողմից Հայաստանը ծնկի բերելու և Գյումրին դատարկելու համար

Ավետիսյաններին սպանած պերմյակովի գործի նախաքննության ձգձգումները, քննչական գործողությունների հապաղումները վկայում են, որ հանցագործությունն ի սկզբանե բոլոր մանրամասներով հայտնի է ռուսական կողմին: Ե՛վ պերմյակովին ռուսական բազայում պահելու, և՛ քննչական գործողությունների մանիպուլյացիաները հաստատում են ասվածը:

Օրավուր ենթադրություններս դառնում են համոզմունք, որ Ռուսաստանը թաքցնելու և պարտակելու շատ բան ունի: Ինչը և անում է:
Պարզապես հայկական կողմը վերածվել է ռուսական շահի սպասարկուի...

Ուրեմն, պետք է մեծացնել ճնշումները, պետք է հանդես գալ հայտարարություններով և պահանջներով, քանի որ ակնհայտ է դառնում սպանությունների  «օպերացիայի» քաղաքական ենթատեքստը...

Ավետիսյաններն, ըստ էության, դարձել են թիրախ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանը ծնկի բերելու և Գյումրին դատարկելու համար:
Ուրիշ ոչինչ:

Թող Ռուսաստանը հակառակն ապացուցի:

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին