▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում Սուրբ Սարգսի հիշատակության տոնը սկսվեց քայլերթով

Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվում է հունվարի 31-ին, իսկ ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր ոչ միայն հայ, այլև այլազգի երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Այդպես էր նաև այս տարի:
Հունվարի 30-ին, ուրբաթ օրը, հավատարիմ մնալով ավանդույթի ուժ ստացած քայլերթին, թբիլիսահայ երիտասարդությունը հավաքվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Ուխտավորների թափորը հոգևոր հայրերի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող հինավուրց Սուրբ Սարգիս մատուռը:
Ուխտավորների բազմամարդ թափորը, որին միացած էին տարբեր տարիքի հավատացյալներ, մատուռի ավերակների մոտ աղոթք արեց, մոմեր վառեց և իր ուխտը կատարելուց հետո, շարականների երգեցողությամբ քայլերթով հասավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի ու միացավ հարյուրավոր հավատացյալներին:
Բազմամարդ եկեղեցում տեղի ունեցավ նախատոնակ երեկոյան ժամերգություն: Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավատացյալներին ուղղված քարոզի խոսքում խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների քրիստոնեության համար նահատակության մասին: Հոգևոր հայրը՝ Սուրբ Սարգիս բարեխոսի օրհնությամբ երիտասարդությանը մաղթեց երջանկություն, հավատացյալներին առողջություն, Վրաստան, Հայաստան և Արցախ աշխարհներին խաղաղություն և բարգավաճում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:
Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում Վիրահայ հավատացյալների թափորի քայլերթին ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքը ապահովելու համար:
Հունվարի 31-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Պատարագի, պատարագիչ քահանա Տեր Նարեկ Ղուշչյանը հավատացյալներին կրկին հիշեցրեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա զինակիցների քրիստոնեական հավատի համար նահատակության պատմությունը, խոսեց տոնի խորհրդի մասին և, շնորհավորելով երիտասարդներին, կատարեց նրանց օրհնության կարգ:
Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի նշվեց Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնը և մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Վիրահայոց թեմ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին