▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հո դուք տռածա՞կ չեք...

Ժողովուրդ ջան, էս պահին ազգը Հայաստանցու Ղարաբաղցու չբաժանելու ձեր տրամաբանված հորդորները չեն կարող ունենալ նույնիսկ 0.1 տոկոսը այն ազդեցության ինչը կարող է թողնել այս հարցում Արցախից եկող հրաժարականների, դատապարտումների մասին հնարավոր հայտարարությունները:Գնդակը պաշտոնական Ստեփանակերտի դաշտում է ու եթե իրենք չեմ ասում նամուս ունենան քանզի ակնհայտ է, որ չունեն, բայց թեկուզ խելքի թիքա ունենան վասն ինքնապահպանության և ազգային միասնության պետք է շտապեն հրաժարականներ տալ:Սա պաշտոնական Ստեփանակերտի մասով, իսկ ոչ պաշտոնականը` անհատներ, կուսակցություններ, ճանաչված դեմքեր պետք է ինչքան հնարավոր է շուտ ու շատ դատապարտեն էդ խայտառակությունը :Մենակ չասեք թե ճնշված են, ռեժիմ և այլ լացակումած բաներ:Արցախյան <<Ազգային Վերածնունդը>> կուսակցությունը դատապարտել է և խոստացել հետամուտ լինել, որ Բակոն այս արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվի: Դրանից հետո հո իրենց ցցի չհանեցին:Մի խոսքով դուխով:Մոտավորապես ղարաբաղցիների բառբառով ասեմ, որ հասկանան <<հո դուք տռածակ չեք>>?

 

Ապրես Զոհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին