▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ով է գլխավորելու ընդդիմությունը

 

Արդեն երկար ամիսներ մենք բախվում ենք մեծ խնդիրների առաջ: Եղավ եռյակ, այժմ այն չկա: Բայց կա ժողովուրդ, որն ուզում է պայքարել, ուզում է դուրս շպրտել այս օլիգարխներին, այս քրեական տարրերին:

Այժմ ես ձեզ կասեմ թե ով է առաջնորդելու մեզ: Ով է առաջնորդելու ընդդիմությանը: Դու: ՀԵՆՑ ԴՈՒ: Մենք միշտ վստահել ենք սուպերլիդերների, ովքեր խաղացել են սեփական խաղը: Մեկը եղել է օլիգարխ, մյուսի դուխը չի հերիքել, այն մեկնել ծախեց պայքարը...:

Ժողովուրդ, մենք ենք տերն այս երկրի: Եթե դուք չլինեք ձեր սեփական առաջնորդը, դա ձեր տեղը ոչ մեկ չի անի: Եթե դուք լինեք հոտի պես, ապա կքշվեք այնպես, ինչպես որ կարգադրեն հովիվին: Մի սպասեք մարտ ամսի իրադարձություններին որպեսզի իմանաք նոր խեղկատակի անունը: Շարժվեք ձեր կամքով, և եղեք ազատ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին