▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույսով հո չե՞նք ապրելու հարյուր տարի. վարչապետը` Գագիկ Բեգլարյանին

 

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի նիստի N 33 արձանագրության 26-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը:
Ներկայացված նախագծով նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների  (ճանապարհային քարտեզի) ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին  համապատասխան  իրավական ակտերի ընդունման ժամկետները՝ նկատի ունենալով, որ նման տեքստով դրանց ընդունման վերաբերյալ Կոնցեսիոների կողմից  բացասական դիրքորոշում  է հայտնվել և տեղեկացրել է, որ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրենց առաջարկությունները գտնվում են ավարտական փուլում ու կներկայացվեն լրացուցիչ:
Նախագիծը ներկայացնելու հետո ՀՀ վարչապետը հարցրեց. «Հույս ունե՞նք այդ հարցով», որին ի պատասխան նախարարն ասաց. «Հույս միշտ ունենք»:                                                                                Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց կառավարության 2014 թվականի որոշումներից մեկում փոփոխություն կատարելու մասին հարցը: Ներկայացված նախագծով` նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց.«Հույս ունե՞նք այդ հարցով»: «Հույս միշտ ունենք»,-արձագանքեց նախարարը: «Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի»,-արձագանքեց վարչապետը, իսկ Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, որ իրականացվի»: 

Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի նիստի N 33 արձանագրության 26-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը:
Ներկայացված նախագծով նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին  համապատասխան  իրավական ակտերի ընդունման ժամկետները:

Նախագիծը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց.«Հույս ունե՞նք այդ հարցով»: «Հույս միշտ ունենք»,-պատասխանեց նախարարը: «Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի»,-արձագանքեց վարչապետը, իսկ Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, որ իրականացվի»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին