▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների փաստաբանը հայտարարություն է արել

 

Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործով։
«Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռևս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից:
Վերը նշվածից ելնելով` տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և Եգոր Ադամյանը ՀՀ-ում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը,առաջարկում են 077-50-35-17 և 093-38-35-98 հեռախոսահամարներով կապ հաստատել իրենց հետ` հետագա քննարկումների և համաձայնություն ձեռք բերելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է Երեմ Սարգսյանը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի վերաբերյալ։

«Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռևս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից:
Վերը նշվածից ելնելով` տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և Եգոր Ադամյանը ՀՀ-ում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը,առաջարկում են 077-50-35-17 և 093-38-35-98 հեռախոսահամարներով կապ հաստատել իրենց հետ` հետագա քննարկումների և համաձայնություն ձեռք բերելու համար»,-նշել է Երեմ Սարգսյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին