▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ն ուժերի փորձարկում է ընդամենը և ուրիշ ոչինչ…

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մարտի 1…Ցավալի իրադարձություններ, ծանր հիշողություններ…Ցավում եմ, որովհետև մարդկային կորուստը ծանր է, անփոխարինելի և ցավալի…Չեմ ուզում անդրադառնալ ով էր մեղավոր, ով ոչ: Սակայն, արդեն պարզորոշ զգացվում է, որ վերջին տարիներին հատկապես, որոշ քաղաքական ուժեր մարտի մեկն օգտագործում են ավելի շատ իրենց վերակենդանացման կամ ուժերի, հնարավորությունների ճշգրտման նպատակով:

Չգիտես ինչու, ՀԱԿառակ տրամաբանությանն ու խելամտությանը, այդ մասին հիշում են տարելիցին ու փորձում իրականացնել «թեժ գարուն», փորձարկել ուժերն ու քաղացիների տրամադրությունները:

Սակայն, ՀՀ քաղաքացիներն այլևս առաջվա միամիտները չեն և շատ լավ ճանաչում են բոլորին: Նրանք շատ լավ պատկերացնում են, որ իշխանությունների սխալներից բացի, մարտի 1-ի անկառավարելի իրավիճակի, հասարակական կարգի խախտումների, սադրանքների և կորուստների համար առավել մեծ պատասխանատվություն ունեն նաև ՀԱԿ-ը և նրա առաջնորդները:

Հիմա էլ պատահական չէ, որ իրենց թերթերից մեկը վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը, ԱԺ-ում հնչած ելույթներն իրենց հասցեին, իբր թե քաղաքական դաշտից հեռացնելու մասին եզրակացությամբ` գրում է. կստացվի, թե ոչ` կերևա մարտի 1-ի հանրահավաքին…Փաստորեն ստացվում է, որ մարտի մեկին հավաքվելու խնդիրը այլ է և մարտի 1-ն ուժերի փորձարկում է ընդամենը և ուրիշ ոչինչ…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին