▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցիները բողոքում են

 

Փետրվարի 27-ին բողոքի ակցիայի են դուրս եկել գյումրեցի տաքսիստները: Նրանք մեքենաները կայանել են Վարդանանց հրապարակի քարե գորգի մոտ և պահանջել "Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի" վերանայում: 
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին տրանսպորտի ու կապի նախարարությունը նախագիծ հաստատեց, որով որոշակի փոփոխություններ նախատեսվեց տաքսու վարորդների համար: Հենց դա էլ զայրույթի տեղիք էր տվել ու վարորդներին ոտքի հանել: Վարդանանց հրապարակում հավաքված քաղաքացիներից երկուսը հանդիպեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, մի քանիսը հանդիպեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն:

ՑԱՅԳ ՀԸ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 27-ին բողոքի ակցիայի են դուրս եկել գյումրեցի տաքսիստները: Նրանք մեքենաները կայանել են Վարդանանց հրապարակի քարե գորգի մոտ և պահանջել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի» վերանայում: 

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին տրանսպորտի ու կապի նախարարությունը նախագիծ հաստատեց, որով որոշակի փոփոխություններ նախատեսվեց տաքսու վարորդների համար: Հենց դա էլ զայրույթի տեղիք էր տվել ու վարորդներին ոտքի հանել: Վարդանանց հրապարակում հավաքված քաղաքացիներից երկուսը հանդիպեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, մի քանիսը հանդիպեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին