▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ քնելը կարող է կաթվածի պատճառ դառնալ

Տասը տարի շարունակվող ուսումնասիրությունը, որը իրականացրել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները, վկայում է, որ այն մարդիկ, որոնք 8 ժամից ավելի են քնում ինսուլտ (կաթված) ստանալու ռիսկի խմբում են:

Մեկ տասնամյակ շարունակվող ուսումնասիրությանը մասնակցել է 42-81 տարեկան մոտ 10.000 մարդ: Հետազոտողները հաշվի են առել նրանց սեռը, ապրելակերպը և քնի որակը: Այսպիսով մասնակիցներից 10-ից 7-ը օրը քնել են 6-8 ժամ:

Յուրաքանչյուր 10-րդը քնել է 8 ժամից ավելի: Այն մասնակիցները, որոնք քնել էին ավելի պակաս քան 6 ժամ և 8 ժամից ավել, բոլորը ծերեր էին: Ուսումնասիրության ընթացքում մասնակիցներից 346-ը կաթված է ստացել: Ընդ որում դրանք եղել են այն մարդիկ, որոնք 8 ժամից ավելի էին քնում: Հետազոտության հեղինակները նշում են, որ այն մարդիկ որոնք 8 ժամից շատ են քնել ինսուլտ (կաթված) ստանալու հավանականությունը մեծացել է 46 տոկոսով: Նրանք, ովքեր 6 ժամից պակաս էին քնել 18 տոկոսով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին