▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ չափանիշներ են կիրառում որոշելու համար` ում տան վարկ, ում` ոչ

Եթե մեկը կարողանա ինձ բացատրել մեր բանկային համակարգի գործելաոճը և գործնեության բուն նպատակը, ես շատ շնորհակալ կլինեմ: Ուրեմն ամբողջ Հայաստանում ահռելի չափով աճուրդի հանված գրավադրված տներ կան, ու որ նայում եմ վարկառուներին, մեծ մասը բիզնեսից հազար կմ հեռու գտնվող մարդիկ:

Ուրեմն իմ վարկային պատմությունն իդեալական է, ունեմ անշարժ գույք, ՍՊԸ-իս գործնեությունը 4 տարվա մեջ միայն աճ է գրանցել,բոլոր գործարքներս թափանցիկ երևում են, չունեմ կրեդիտորական պարտք,ունեմ 30 միավոր դեբիտորական պարտք, որը պիտի փոխանցեն եկող շաբաթ:

Այսքանով հանդերձ դիմում եմ բանկին, որ ինձ վարկ տրամադրի ընդամենը 8 միավոր գումար ու բանկը նույնիսկ տեսնելով հանդերձ, որ մի շաբաթ հետո 30 միավոր գումար է նստելու հաշվեհամարիս, ինձ մերժում է: Հիմա հարց, իսկ ի՞նչ չափանիշներ են կիրառում որոշելու համար ում տան վարկ ում չէ: Կամ ինչպե՞ս են վարկ տրամադրում նման մարդկանց ու հասցնում սնանկացման եզրին:

Հարություն Մնացականյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին