▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափազանց հազվագյուտ հիվանդությամբ տառապող երեխային վիրահատություն է անհրաժեշտ Ֆրանսիայում

Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պարկել: Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տևում : 02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվեց  ողնաշարի ձիու պոչի հատվածում էպենդիմոմա՝ աշխարհում շատ հազվադեպ հանդիպող ուռուցքի տեսակ, որի չափերը հասնում էին 7,2x1,4x1,8 սմ: Ստատիստիկ տվյալներով այս հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ

Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ծնողները Դավիթի էպիկրիզը ուղարկեցին տարբեր կլինիկաներ և բժիշկների խորհրդով երեխան շտապ տեղափոխվեց Ֆրանսիա: Այնտեղ Դավիթը վիրահատվեց և ստացավ երկարատև ճառագայթային թերապիա՝ 25 սեանս: 3 ամիս բուժումը ստանալուց հետո՝ 2013թ. հոկտեմբերին Դավիթը իր ոտքով վերադարձավ հայրենիք՝ քայլքն ու մնացած բոլոր ֆունկցիաները վերականգնված:

Խորհուրդ էր տրվել հիվանդության հետագա հսկողության ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անցնել ցերեբռո-սպինալ ՌՄՏ:

2015թ. փետրվարի 11-ին, հերթական ՌՄՏ հետազոտությունն անցնելիս, երեխայի մոտ նորից հայտնաբերվեց  ուռուցք, այս անգամ ողնաշարի մեկ այլ`Th7 հատվածում: Դավիթին նորից անհրաժեշտ է շտապ վիրահատություն և ռադիոթերապիա Ֆրանսիայում:

Առաջի վիրահատության ծախսերը հոգացել էր «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական  հասարակական կազմակերպությունը, իսկ մնացած բոլոր ծախսերը իրականացվեցին ընտանիքի և ընտանիքի ընկերների օգնության շնորհիվ :

Ճանապարհածախսի, հետազոտությունների, վիրահատության, հետագա բուժման, դեղորայքների, կացության և մնացած բոլոր ծախսերը կազմում են մոտ 90000 Եվրո: Երեխան արդեն մեկ ու կես տարի է, ինչ պայքարում է այս հիվանդության դեմ:

Դավթի ծնողների հեռախոսահամարներն են. +37455 110926, +37455 131331:

Դավիթ Ադամյանի անունով HSBC բանկում հաշվեհամարներ են բացված. AMD-003179397001; USD-003179397102; EUR-003179397103: Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերն առկա են տեսանյութի վերջում:

Այս 13 տարեկան փոքր տղան բազում երազանքներ ունի: Օգնե՛նք Դավիթին հաղթել հիվանդությանը և հասնել դրանց իրականացմանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին