▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող ենք անգամ լռեցնել թուրք-ադրբեջանական դիվանագիտության «մուղամի» ձայնը

Մարտի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունենալու Լոս Անջելեսի քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրություններ-The Los Angeles Community College District- college board of trustees:

Կարդացի, որ առաջին անգամ մենք էլ ունենք մեր թեկնածուն, հայ թեկնածու՝ Սամ Կբուշյանը: Առաջին հայացքից ոչ այնքան մեծ թվացող այս աթոռն իրականում հեռանկարային է, քանի որ կրթության ոլորտում է ու երիտասարդների շրջանում: Այստեղ, եթե չեմ սխալվում, կա 45.000-ից ավել հայ ընտրող, պատկերացրեք, եթե մերոնք ողջ կազմով ամեն անգամ մասնակցեն ընտրություններին, ինչ կունենանք՝ ակտիվ ընտրազանգված, որի կարծիքի հետ հաշվի կնստեն տեղի իշխանությունները, կունենաք մեր ներկայացուցիչները բոլոր ասպարեզներում ու աստիճանաբար մենք էլ մեր ձայնը կունենանք բոլոր կարևոր կառույցներում, ոչ թե կսպասենք այս ու այն օտարազգիի բարեհաճ վերաբերմունքին մեր հանդեպ:

Մենք ունենք մեծ պոտենցիալ ու մենք իսկապես կարող ենք լսելի լինել աշխարհում՝ անկախ մեր քանակից ու կարող ենք անգամ լռեցնել թուրք-ադրբեջանական դիվանագիտության  «մուղամի» ձայնը:

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին