▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկաբարձ-գինեկոլոգը` հղի կնոջ մահվան պատճառ

PastInfo-ն գրում է. «Արմավիր» ԲԿ-ում 28-ամյա հղի կնոջ՝ Նարինե Շարոյանի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան:

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մանկաբարձ-գինեկոլոգ  Հ. Հակոբյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

 Նախաքննությամբ պարզվել է, որ մանկաբարձ-գինեկոլոգ Հակոբյանը հղի կնոջը մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները և ժամանակին կատարել անհրաժեշտ բուժական միջոցառումները։

 Ինչն էլ պատճառ է դարձել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը, և միայն ժամեր անց գինեկոլոգի կողմից կատարվել է ճիշտ ախտորոշում և չնայած այդ պահից ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումներին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին