▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում անցորդների աչքի առջև հայ երիտասարդ է սպանվել

Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի վաճառող 22-ամյա Մաքսիմ Միրզոյանց սպանվել է օրը ցերեկով` անցորդների աչքի առջև:

Ինչպես հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը տղայի վրա հարձակվել է նրա` հոգեկան հիվանդությամբ տառապող ընկերը, ով դեռևս 2-3 ամիս առաջ խանութի աշխատակիցների աչքի առջև դանակով սպառնացել էր Մաքսիմին: 

Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ իրեն սպառնում է սպանել իր վաղեմի ծանոթը` իր հասակակից հոգեկան հիվանդ մեկը: Այդ միջադեպից հետո հոգեկան հիվանդին հոգեբուժարան են տեղափոխել, և նա այնտեղից վերջերս էր դուրս եկել: Երկուշաբթի` տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում, Մաքսիմի ծանոթը մտել էր խանութ և սկսել սպառնալ նրան: Վերջինս դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների միջև ծեծկռտուք էր սկսվել:  Մաքսիմը վիրավորվել էր պարանոցից: Փորձելով փրկվել՝ նա ներս է վազել խանութի հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահ, սակայն ներս մտնելուն պես` մահացած վայր է ընկել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին