▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաքսիստների 70 հազարը «ոչ տաքսիստները» մուծում են ամեն ամիս

Երեկ մի խումբ տաքսու վարորդներ հավաքվել էին Հանրապետության հրապարակում և բողոքում էին կառավարության` մարտի 1-ից ուժի մեջ մտած տաքսիստների լիցենզավորման նոր ընթացակարգի դեմ:

Օրենքն անշուշտ իր մեջ պարունակում է և դրական և բացասական կողմեր: Համաձայն նոր օրենքի, տեղի է ունեցել անհատ տաքսի վարորդների հարկային բեռի թեթևացում: Մասնավորապես անհատ տաքսիստների ամսական 14500 դրամ հարկը նվազել է 12000 դրամ Երևանի համար, 8000 դրամ ` մարզերի համար և 5000 դրամ` գյուղական համայնքների համար:
Պետք է նշենք նաև, որ հանվել է պարտադիր տեխզննումն ու բուժզննումը: 
Ի՞նչն է անհասնգստացնում տաքսու վարորդներին:

Երեկ Հանրապետության հրապարակում, երբ վարորդներին մոտեցել է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, վերջինիս հետ զրույցի ժամանակ վարորդներն ասել են. «Ասում են լավություն ենք արել, 14 հազարից դարձրել ենք 12 հազար դրամ, ինչի՞ մյուս ծախսեր չեն ասում, օրինակ էտ նոր լիցենզավորման համար մենք պետքա հատուկ հաշվիչ սարք դնենք մեր մեքենաներում, որ կարողանանք տաքսի վարել, եթե էտ հաշվիչ սարքը չունեցանք, մեզ կտուգանեն, իսկ էտ անտեր սարքը 70 հազար դրամ ա…»

Ինչպես տեսնում ենք վարորդների ամբողջ խնդիրը 70 հազար դրամն է: Հարկ եմ համարում նշել, որ վերոնշյալ վճարը նրանք պետք է անեն ընդամենը մեկ անգամ: Հետևելով Երևան քաղաքում տաքսիների աշխատանքին` միջին վիճակագրական տաքսու վարորդը օրվա կտրվածքով մոտավորապես վաստակում է 5 հազար դրամ (մաքուր), ամսվա կտրվածքով այն կազմում է 150 հազար դրամ: Հաշվիչ սարքի համար վարորդները վճարում են ընդամենը մեկ անգամ և մոտավորապես 50-70 հազար դրամ: Պետք է նշենք նաև, որ վարորդների հարկը, հաշվիչ սարք տեղադրելուց հետո, օրական կազմում է ընդամենը 400 դրամ (հիշեցնենք, որ վերացել է նաև տարեկան 25.000 դրամ պետական տուրքի պահանջը):

Այնուամենայնիվ ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա. Տարբեր կազամկերպություններում, պետական համակարգերում աշխատողներ նույնքան գումար վաստակելիս ամսական մուծում են 50 – 60 հազար դրամ եկամտային հարկ: Այսինքն մեծ հաշվով ստացվում է այն, որ նրանք ամեն ամիս վճարում են այնքան եկամտային հարկ, որքան տաքսիստները պետք է վճարեն ընդամենը մեկ անգամ:

 

Վաչագան Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին