▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաքսի ծառայություններ մատուցողների պայմանների մասին

Արդեն տևական ժամանակ է, ինչ տաքսի ծառյություն մատուցելու մասին սահմանված պայմանների փոփոխությունը քննարկումների առիթ է դարձել:

Ըստ նոր կարգի`

1.մայրաքաղաքում տաքսի ծառայություն մատուցելու տուրքը մեկ ամսվա համար կազմում է 12000 դրամ, եռամսյակային կտրվածքով՝ 34000 դրամ, տարեկան կտրվածքով՝ 120000 դրամ

2. քաղաքներում այդ տուրքը համապատասխանաբար կազմում է 8000, 23000 և 80000 դրամ

3.Գյուղական համայնքներում ամսական տուրքը կազմում է 5000 դրամ, եռամսյակայինը` 13.500 դրամ, տարեկանը` 45000 դրամ

4.Սահմանամերձ 183 համայնքներում այդ տուրքը զգալիորեն նվազում է հասնելով ամսականի համար 4000 դրամ, եռամսյակայինի` 9000 դրամ, տարեկանի` 30000 դրամ:

5.հանվել է տարեկան 25000 դրամ պետական տուրքը

Եթե իմի բերենք բոլոր տվյալները ապա կտեսնենք, որ տաքսի ծառայություն իրականացնող անձինք վճարում էին եռամսյակային 29000 դրամ արտոնագրային վճար, տարեկան պետական տուրք և կատարում էին տարբեր ծախսեր: Իսկ այժմ վճարում են 34000 դրամ կամ տարեկան վճարումով` եռամսյակը 30000 դրամ: Սակայն խնայում են եռամսյակային կտրվածքով` մոտ 6000 դրամ պետական տուրքից, մոտ 40000 դրամ կայանատեղերի և տեխնիկական դիտափոսից և մոտ 15000 դրամ բուժզննումից: Հաշվի չառած այդ բոլորի համար անհրաժեշտ ժամանակը: Այսպիսով ներկայիս 34000 դրամը դե ֆակտո վճարում են 80000 դրամի փոխարեն:

Բացի վերը նշված հանգամանքներից, պայմանների փոփոխությունը ավելի հարմարավետ պայմաններ է ստեծում նաև ուղեվորների համար, քանի որ այսուհետ պետք է առկա լինի գնացուցակի հստակ հրապարակում , որը պետք է փակցվի ավտոտրանսպորտի ներսում` տեսանելի մասում: 

 

 

Արման Ղարիբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին