▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օշականցի Գևորիկի եղբորորդին ողջ է. պարզաբանում է Սյուզի Մելիքյանը. armlur.am

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

armlur.am-ը գրում է.  Արդեն հայտնել ենք, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել են 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան): 3-րդ սպանվածը, հնարավոր է, Օշականցի Գևորիկի եղբորորդին է` Մեսրոպ Մելիքյանը:

Երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր դուստրն է,  զրույցում ասաց, որ սպանվածն իր ազգականը չէ: Երգչուհու հորեղբայրը՝ Մովսես Մելիքյանը մահացել է տարիներ առաջ: Մեսրոպ Մելիքյան անունով ազգական ունեն, բայց նա ներկայումս Հայաստանում չի գտնվում: Սպանված Մեսրոպ Մելիքյանն իսկապես ազգակցական կապ չունի Օշականցի Գևորիկի հետ, պարզապես գործ ունենք անուն ազգանվան ճշգրիտ համընկնման հետ:

Հիշեցնենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ: Նրանց թվում են քրեական հեղինակություն 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան):

Մնարամասներն սկզբնաղբյուր կայքում  

Հիշեցնենք, որ ավելի ուշ  նաև «Մանումենտցի Մոսոյի» հայրն է տեղեկացրել, որ իր որդին ողջ է և գտնվում է իրենց տանը:

Կարդացեք նաև՝ Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գեւորիկին եւ երրորդմասցի Լյովիկին 

Սպանվել են «երրորդմասցի Լյովիկը», Դրոն և Մեսրոպ Մելիքյանը՝ «մանումենտցի Մոսոն»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին