▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ պետք է տեսներ Երրորդմասցի Լյովիկը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. armlur.am

armlur.am-ը գրում է. Այն, որ «գողական աշխարհում» ներում-բեկում չկա, ժամեր առաջ վերջնականապես ապացուցվեց: Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ հարակից տարածքում տեղի ունեցած «դեբոշի» հետևանքով սպանվեցին հայտնի քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), նրա համախոհ Դրոն (Դրաստամատ Թադևոսյան), և դեռևս անհայտ ոմն Մեսրոպ Նազարյանցը, ում, շրջանառվող լուրերի համաձայն, անվանում են Մանումենտցի Մոսո:

Ինչպես է դեպքը տեղի ունեցել՝ ըստ նախնական տեղեկությունների Համացանցը ողողած տեղեկությունների համաձայն՝ դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձի վրա ու փախուստի դիմել: Ապա դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս եկած մարդիկ:

Առաջին վարկածը, որը կարող է արժանանալ քննարկման, թերևս, այն է, որ փոխհրաձգության մասնակիցները նախապես չեն պայմանավորվել նշված վայրում այդ ժամին հանդիպել: Այս վարկածը կարող ենք հաստատել այն փաստով, որ կողմերից մեկի մասնակիցները դիմակավորված են եղել:

Երկրորդ վարկածի համաձայն՝ կողմերից մեկը (պայմանականորեն առաջին անվանենք՝ նկատի ունենալով նախնական կրակոցների հեղինակին) շատ լավ պատրաստված է ժամանել դեպքի վայր հանդիսացող «Նուբարաշեն» ՔԿՀ: Սա բացատրվում է տեղում հայտնաբերված զենք-զինամթերքի քանակից ու տեսակից: Ստացվում է, որ բերված հրազենը, մասնավորապես` ինքնաձիգը, նպատակ է ունեցել նաև շատ արագ «գործն» ավարտին հասցնել: Այսինքն՝ տվյալ տեսակի հրազենից կրակոցներ արձակելու ընթացքում թիրախը չէր կարող հասցնել ձեռք բերել իր մոտ եղած զենքը՝ հակահարված տալու համար: Նշված հանգամանքից ելնելով՝ կարելի է ենթադրել նաև, որ առաջին կողմը քաջ գիտակցել է, որ իր «զոհը» ևս զինված է:

Իսկ երրորդ և ամենակարևոր վարկածն այն է, որ առաջին կողմը գերազանց տեղեկացված է եղել թիրախի անցուդարձի մասին:

 

 Մանրամասներն սկզբնաղբյուր կաքում

Կարդացեք նաև՝ Զապը Հայաստան էր եկել բարիշացնելու Օշականցի Գեւորիկին եւ երրորդմասցի Լյովիկին 

Սպանվել են «երրորդմասցի Լյովիկը», Դրոն և Մեսրոպ Մելիքյանը՝ «մանումենտցի Մոսոն» 

Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ 

 

Տեսանյութ՝ երրորդմասցի Լյովիկի սպանության վայրից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին