▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015 թվականի սև վիճակագրությունը

2015 թվականի սև վիճակագրությունը: Թվերը գրել եմ,  որքան որ իմ հիշողությունը ներել է, թեպետ չեմ կարծում, որ շատ սխալված լինեմ: 10-ից 12 զոհ զինված ուժերում եւ սահմանամերձ բնակավայրերում, 7 հոգի դաժանորեն սպանված Գյումրիում, 3 հոգի սպանված քրեական ռազբորկայում:

Երեւի մոտ 5 մարդ էլ մահացել է մուրճի հարվածներից, նռնակի պայթյունից, դանակահարություններից: Սրանց էլ գումարում ենք ավտովթարների զոհերը ու 2015 թվականի առաջին երկու ամիսների համար ստանում ենք ավելի քան 30 զոհ: Հիմա ուզում եմ հասկանալ միաջազգային փորձն ինչ է ասում՝ էսպիսի վիճակագրություն ունեցող երկրները ապահո՞վ են կոչվում, թե՞ ոչ:

Մկրտիչ Իսրայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին