▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսքան բարոյական պետությունն ինչո՞ւ քահանա չի ձեռնադրվում

Միջազգային կազմակերպության նստաշրջանը, որ տեղի կունենա ներկայիս Նյու Յորքում և նպատակ ունի համաշխարհային խճճված հարցերը լուծելու, շատ կնմանի խնջույքի մը, ուր սլավոնական վեց շինծու պետությունները հրավիրված են մասնակցելու իրենց հաց ու ջուրով։ Իրենց բանձևերը տարեր են հետերնին, իրենք կառաջարկեն, իրենք ձայն կուտան։ Մյուս 51 պետություններէն ոչ մէկ քվէ՝ բոլորը Ամերիկային կուտան։ Հարց կծագի․ ի՞նչ միտք սովետական երկրներուն «հոն» երթալուն մէջ, եթէ պիտի իրենք առաջարկեն, իրենք ալ ձայն տան։ Եթէ նվագ ըլլար՝ պիտի ըսէինք սլավոնները եկած են ամերիկյան նվագը լսելու։

Դիվանագիտական բոլոր հարցերում նյութական հաղթանակն Ամերիկան կտանի, իսկ «բարոյականը» Սովետական Միությունը։ Ու եթէ հաղթանակներու սա բաժանումն ալ պատկերավորենք՝ կստացվի այսպէս։

Ամերիկան ընկույզի միջուկը մէկ-մէկ հանելով կուտէ՝ կճեպը Խորհրդային Միությանը կնետէ, առ ի ուրախություն։

Ասիկա Ռուսաստանին սովորությունն է արդէն։ Երկրորդ համաշխարհային պատերազմին ալ, երբ Գերմանիան իրար վրա ռուսական քաղաքները կգրավէր՝ երբէք չէր մոռանա «բարոյական հաղթանակն» վերջնույս թողնելու։

․․․Շատ կզարմանամ, թէ այսքան բարոյական պետություն մը ինչո՞ւ քահանա չի ձեռնադրվեր․․․ 

Լեռ Կամսար,1947թ․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին