▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ում տեղի ունեցածի իրական պատճառները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանում իր հզորությամբ երկրորդ քաղաքական ուժ հանդիսացող ԲՀԿ-ում ներկայումս տեղի են ունենում լուրջ գործընթացներ: Առաջին հայացքից ԲՀԿ-ականների կողմից կուսակցության շարքերը լքելը որևէ արտառոց իրադարձություն չէ, սակայն այն ունի խորն արմատներ, որոնք գալիս են դեռևս կուսակցության հիմնադրումից:

Նախ` ԲՀԿ-ն ձևավորվել էր կոնկրետ անձի` Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ, և որոշ մարդիկ ԲՀԿ էին մոտք գործել, քանի որ կար Ծառուկյանի միանձնյա իշխանությունը և ֆինանսավորումը: Մի քանի բիզնեսմեններ ԲՀԿ էին մուտք գործել իրենց բիզնեսի համար «կռիշ» ստեղծելու համար:

Կային նաև մարդիկ, ովքեր ԲՀԿ մտան քաղաքական կարիերա անելու համար: ԲՀԿ-ն` որպես այդպիսին չդարձավ համակարգային կուսակցություն, այլ մնաց որպես անձով պայմանավորված կուսակցություն:

Այդուհանդերձ, ԲՀԿ-ի կենսունակության պահպանման համար կարևորը ոչ այնքան Գ. Ծառուկյանի կողմից կուսակցության նախագահի լիազորություններից հրաժարվելն է, որքան որ կուսակցության տարածքային կառույցների գործունեության ապահովվումը, իսկ ԲՀԿ-ի տարածքային նկառույցների մի մասը կազմալուծված են, մի մասն էլ կազմալուծման փուլում են:

Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այն ինչը մարդկանց կարող էր բերել ԲՀԿ, այլևս չկա, որի հետևանքով էլ ԲՀԿ-ից կուսակցականները հեռանում են, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այն մարդը չէ, որ կարողանա մարդկանց միավորել:

ՀԳ. ԲՀԿ-ի քաղաքական շինությունը հիմնվում էր մեկ սյունի վրա, հիմա այդ սյունը չկա, իսկ կառույցը քանդվում է: Մնում է միայն նորը կառուցել:

Նարեկ Պողոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին