▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանի համերգի համար Ալեգրովան վատառողջ չի՞ լինի. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Վաղը Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված  կանանց միջազգային օրվան: Համերգի  հրավիրյալները լինելու են Ռիտա Սարգսյանի  կողմից եւ նախատեսվում է, որ տոնական այս միջոցառման ժամանակ ելույթ է ունենալու նաեւ ռուսական էստրադայի ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան: Այս մասին կայքի տեղեկությունները ըստ էության հաստատեց օպերային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը՝ հավելելով, որ տոնական այդ համերգի կազմակերպիչը «Շարմ Հոլդինգ»-ն է եւ ինքը մանրամասներին տեղյակ չէ: Հարցին, թե Ալեգրովան վաղվա այդ համերգին ելույթ ունենալո՞ւ է, թե ոչ, փոխտնօրենն ասաց, որ նման խոսակցություն լսել է:

Նշենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք  Իրինա Ալեգրովայի մենահամերգը չի կայացել՝ երգչուհու վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին