▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով մկրտված չէ, հայ չէ՞

«Թուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները: Սա տեղի է ունենում կրոնադարձության՝ մկրտության միջոցով: Եվ բազում դժվարությունների թվում շատ կարևոր և վճռական արգելք է ստեղծել Կ.Պոլսո հայոց պատրիարքարանը՝ դժվարացնելով կրոնափոխ հայերի՝ դեպի հայություն գալու ճանապարհը: Իսկ պատրիարքն այս տարի հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր չեն մկրտվել եկեղեցում՝ հայ չեն: Ով ուզում է  իրեն հայ համարել, պետք է գալ ու մկրտվել»,-մամլո ասուլիսում ասաց  Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ նշելով, որ այսօր բազում հայեր կան, ովքեր մկրտված չեն.

«Հիմա նրանք հայ չե՞ն»,-հարցրեց Հայկազուն Ալվրցյանը:

Նրա խոսքով՝ Պոլսի հայոց պատրիարքարանը մկրտելու համար մի շարք պայմաններ է դրել.

«Պետք է գնան մի քանի ամիս դասընթացների մասնակցեն և, իհարկե ոչ իրենց բնակավայրերում, միայն Պոլսում, արխիվներից հանեն ու ապացուցեն, որ հայ են, կատարեն փոփոխություններ՝ պետական ատյաններում, թուղթը տանեն համապատասխան վայր, անձնագրում գրեն, որ քրիստոնյա են…Արդյո՞ք սա կազմակերպված բան չէ: Այստեղ զուտ նյութական խնդիրը չէ, այլ պետության կողմից կազմակերպված քաղաքականություն է:  Չէ՞ որ մարդիկ երկար  սպասել են  այս ամենին: Դու գիտես, որ  դեպի քրիստոնեություն եկողը իր կյանքն է վտանգում, ո՞նց ես դրան խոչընդոտում՝ գործընթացը հեշտացնելու փոխարեն»,-խոսքն ուղղելով Պոլսի հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրենը:

Բանախոսը փաստում է՝ այնտեղ հուղարկավորության արարողության  համար պահանջում են 461 դոլար, հարսանիքի համար՝ 423, իսկ, ահա մկրտության՝ ակունքներին վերադառնալու համար, 2000 դոլար:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին