▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը բարդացնում է Ադրբեջան անցած զինվորի ծնողների վիճակը․ զոհված զինվորի մայր. epress.am

 

Առաջին անգամը չէ, որ բանակում տեղի ունեցած միջադեպ մեկնաբանելիս Սեյրան Օհանյանը մեղադրում է զինվորի ընտանիքին: Այս մասին այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Epress.am֊ին ասել են բանակում զոհված զինծառայողների ծնողները՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմն անցած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին նախարարի հայտարարությանը: Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր. «Եթե ճնշումներ եղել են, ապա իր ընտանիքում են եղել ճնշումներ, նախնական կարող եմ ասել, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ, ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:   
Զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հիշեցրել է, որ ՊՆ-ի գործելաոճն է ոչ միայն սահմանի հատման, այլև ինքնասպանությունների, սպանությունների, բռնաբարությունների ու նվաստացումների դեպքերը բացատրել զինակոչիկի «անդաստիարակ լինելով»:
«Երբ բռնաբարում են, ընտանիքն է մեղավոր, երբ սպանում են, դա զինծառայողի դաստիարակության պակասից է, երբ անցնում է Ադրբեջան, դա էլ է ընտանիքից: Էդ ինչո՞ւ մինչև բանակ գնալը չգնաց Ադրբեջան: Եթե իսկապես ՊՆ-ն այդպես է կարծում, ինչո՞ւ զինակոչիկների ընտանեկան վիճակը նախապես չեն ստուգում: 16 տարեկանից ուչոտի մեջ են լինում, բա թող հոգեբանական փորձաքննություն անեն այդ երկու տարում, բացահայտեն՝ ով է պատրաստ հոգեբանորեն բանակ գնալու»,- ասել է Իրինա Ղազարյանը:
Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նկատել է, որ Օհանյանը բացառել է Գրիգորյանի արարքի մեջ ստորաբաժանման մեղքը նաև «մեկ այլ սուտ արգումենտով», թե նա պայմանագրային զինծառայող էր:

epress.am-ը գրում է, որ առաջին անգամը չէ, որ բանակում տեղի ունեցած միջադեպ մեկնաբանելիս Սեյրան Օհանյանը մեղադրում է զինվորի ընտանիքին: Այս մասին այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ կայքին ասել են բանակում զոհված զինծառայողների ծնողները՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմն անցած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին նախարարի հայտարարությանը:

Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր. «Եթե ճնշումներ եղել են, ապա իր ընտանիքում են եղել ճնշումներ, նախնական կարող եմ ասել, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ, ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:  

 Զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հիշեցրել է, որ ՊՆ-ի գործելաոճն է ոչ միայն սահմանի հատման, այլև ինքնասպանությունների, սպանությունների, բռնաբարությունների ու նվաստացումների դեպքերը բացատրել զինակոչիկի «անդաստիարակ լինելով»:«Երբ բռնաբարում են, ընտանիքն է մեղավոր, երբ սպանում են, դա զինծառայողի դաստիարակության պակասից է, երբ անցնում է Ադրբեջան, դա էլ է ընտանիքից: Էդ ինչո՞ւ մինչև բանակ գնալը չգնաց Ադրբեջան: Եթե իսկապես ՊՆ-ն այդպես է կարծում, ինչո՞ւ զինակոչիկների ընտանեկան վիճակը նախապես չեն ստուգում: 16 տարեկանից ուչոտի մեջ են լինում, բա թող հոգեբանական փորձաքննություն անեն այդ երկու տարում, բացահայտեն՝ ով է պատրաստ հոգեբանորեն բանակ գնալու»,- ասել է Իրինա Ղազարյանը:Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նկատել է, որ Օհանյանը բացառել է Գրիգորյանի արարքի մեջ ստորաբաժանման մեղքը նաև «մեկ այլ սուտ արգումենտով», թե նա պայմանագրային զինծառայող էր:

Մանրամսները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին