▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան սիթի»` ամենացածր գները տարածաշրջանում, գումարած 3 անվճար լավաշ

«Քննարկում ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան ծրագիրը, և երեկ, երբ ես ասացի, որ ՀՀ-ում շաքարավազի գինը 395 դրամ է, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը միանգամից հակադարձեց, թե «Երևան Սիթի»-ում հենց այսօր շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Լավ ա չասեցիք՝ «Երևան սիթի», ամենացածր գները տարածաշրջանում, գումարած 3 անվճար լավաշ.հարգելի՛ քաղաքացիներ, չմոռանաք բերել անձնագրերը»-ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը՝շարունակելով.

«Հայաստանում շաքարավազի մոնոպոլիան և Երևան սիթի խանութների ցանցը պատկանում է նույն մարդուն՝ Սամվել Ալեքսանյանին: Նրա համար 369 դրամն արդեն շահութաբեր գին է, բայց ոչ՝ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, քանի որ նրանք 369 դրանով գնում են, դրա վաճառքից պետք է վճարեն շրջանառության հարկ, կատարեն տրանսպորտային ծախս և այլն: Այսինքն, խանութատերերը 369-ի վրա 5-10 տոկոս պետք է ավելացնեն, որ աշխատելու հնարավորություն ունենան: սա ի՞նչ է: Գերիշխող դիրքի չարաշահումը պոզով-պոչո՞վ է: Եվ, հետո, ո՞նց պատահեց, որ Քարֆուրն ու «Երևան սիթի»-ն շաքարավազը նույն գնով են վաճառում: Պարզ է, որ Քարֆուրը պարտավորվել է, որ Հայաստան շաքարավազ չի ներկրելու ու պայմանավորվել են ախպերագնով շաքարավազ տալ: Հաջորդ հարցը՝ Երևանի և Թբիլիսիի գների հետ կապված: Եկեք համեմատենք. Երևանի «Երևան սիթի»-ում շաքարավազը վաճառվում է 369 դրամով, Թբիլիսիում՝ 280 դրամին համարժեք լարիով»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին