▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան լրատվամիջոցները բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման կարևորության մասին

Այս անգամ խնդրին է անդրադարձել ամերիկյան yourcentralvalley.com կայքը: Այն տեղեկացնում է, որ Կալիֆորնիա նահանգում կայացած ուսուցիչների ազգային համաժողովի ժամանակ պատմության 30 ուսուցիչներից երկուսն են իմացել հայերի ցեղասպանության մասին:

«Դժբախտաբար, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ամենաքիչն է հայտնի նախորդ դարի ցեղասպանություններից: Փաստ, որ հասկանալի պատճառներով վրդովում է տեղի հայությանը, ովքեր ցեղասպանության վերապրածների ժառանգներն են, ովքեր իրենց հարազատներին և ընտանիքներին կորցրել են Օսմանյան Թուրքիայի կազմակերպած կոտորածների ժամանակ»,- գրում է կայքը:

Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին Կալիֆորնիայի դպրոցների 10-րդ դասարանի ծրագրում ընդգրկվել է Հայոց ցեղասպանության ուսուցանումը: Իսկ վերջերս ընդունված օրինագիծը  սահմանում է, որ պատմության նոր դասագրքեր տպագրվեն, որոնց մեջ նշված լինի ցեղասպանության մասին: Ֆրեզնո քաղաքում դպրոցականները Հայաստանի մասին սովորում են շատ փոքր տարիքից: Տարրական դասարաններում դասավանդվում է հայկական երաժշտություն, իսկ ավագ դպրոցումˋ Հայոց ցեղասպանության պատմություն:

2014 թվականի օգոստոսին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն ընդունեց Հայոցցեղասպանության պատմության դասավանդման մասին` «Armenian Genocide Education Act (AB 1915)» բանաձևը:   Նախագծի  հեղինակն է սենատի անդամ Ադրին Նազարյանը: 

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին