▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նահատակի ձոր»-ը հայտնվել է բնապահպանական աղետի շեմին

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի կողմից ավելի քան հինգ տասնամյակ շահագործվող «Նահատակի ձոր» անվամբ պոչամբարը հայտնվել է բնապահպանական աղետի նախաշեմին, իսկ նոր պոչամբարի կառուցման հստակ ժամկետներ դեռևս չեն նախանշվում:

Ներկայում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունը բավարարվում է նոր պոչամբարի կառուցման տարածքի ուսումնասիրությամբ և որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարելով, մինչդեռ գործող գերհագեցած պոչամբարի պոչանքը արտահոսում է Դեբետ գետը:

Գաղտնիք չէ , որ ժամանակակից աշխարհը վաղուց է հրաժեշտ տվել պոչամբար հասկացությանը, իսկ Հայաստանում նոր պոչամբարի կառուցումը շարունակում է մնալ խիստ անհրաժեշտ: Civilvoice (Սիվիլվոիս) հասարակական կազմակերպությունը կոչ է անում պետական մարմիններին` ցուցաբերել հետևողական կամք «Նահատակի ձոր» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները պատշաճ մակարդակով և ավելի սեղմ ժամկետներում իրականացնելու համար, իսկ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին հորդորում ենք՝ իրականացնել տարածքի ազգաբնակչությանը խոստացված սոցիալական ծրագրերը, որոնք բխում են նաև օրենքի պահանջից: Civilvoice ՀԿ, հավատարիմ լինելով իր առաքելությանը, հետևողական է լինելու, որպեսզի բարձրացված խնդիրները անխտիր ստանան իրենց լուծումները:

Թեմայի մանրամասները` Civilvoice ՀԿ պատրաստած կից տեսանյութում:

Civilvoice   Հասարակական կազմակերպության

 Տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին