▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ պիտի աջակցի նրանց, ովքեր իրենց պետության համար առողջությունն են կորցրել

Բաց նամակ պետական այրերին ու բոլոր բոլորին. Ո՞ւմ իրավասության ներքո է այս տղաներին աջակցելու գործը.
(Հաշվեհամարները՝ ներքևում)
Հուզիչ էր լսել իր առողջությունը հանուն հայրենիքի կորցրած նախկին զինվոր Գևորգի պատմությունը: Նման տղաներն են այն օրինակը, որին պիտի հետևեն ապագա զինվորները ու նման տղաների հանդեպ պետական ուշադրությունն է այն երաշխիքը, ինչը պիտի ապագա զինվորների ընտանիքներին ցուցանի, որ իրենք իրենց զավակներին հանձնում են վստահելի ձեռքերի: 
Քանի որ ՊՆ-ն մեկ անգամ հոգացել է այս տղայի բուժման ծախսերը ու դա էլ, ինչպես նշում են, իրենց իրավասություններից դուրս հարց է, ապա դիմում եմ մեր պետական այրերին ՝ո՞ւմ իրավասության ներքո է հոգալ այս տղայի առողջության վերականգնման ծախսերը...ո՞վ պիտի աջակցի նրանց, ովքեր իրենց պետության համար առողջությունն են կորցրել: 
Ու վերջում, սիրելի ժողովուրդ, բոլորս, մեր կարողացածի չափով օգնենք այս ու առողջությունը կորցրած մյուս զինվորներին ընտանիքներին, քանի որ նրանք նաև մեզ պաշտպանելու համար են այսօր գամված անկողնուն:

Առաջին տեսանյութի հերոսի՝ Գևորգի համար բացված հաշվեհամար. UNIBANK AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502, մոր հեռախոսահամարը՝(095-79-68-70) (010-63-32-77)

Երկրորդ տեսանյութի հերոսի՝Մայիս Գեղամյանի համար բացված հաշվեհամար. հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար
AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807 
Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ 093 81 88 04, հոր՝ Պետրոսի համարն է՝ 098 65 01 10


Զար Դիլանյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին