▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կխնդրեի կանգնել ուսանողների կողքին և միջնորդել, որ բոլորս գոնե այս միջանկյալը հանգիստ գրենք

Ինչ կարող է անել ուսանողը, երբ մարտի 16-ին հայտարարում են, որ վերջինս չի կարողանա մասնակցել միջանկյալ քննություններին, եթե մինչև մարտի 20-ը չմուծի ուսման երկրորդ կիսամյակի վարձը:
Մի կերպ ինձ կզսպեմ, որ սա չանվանեմ ուսանողի նկատմամբ տեռոր, եթե հաշվի առնենք, որ մինչ այս մշտապես ուսումնական վարձերի մուծման վերջնաժամկետը համարվում էր 2-րդ միջանկյալների շրջանի սկիզբը: 
ԻՆչու՞մ է կայանում խնդիրը, որ թողնեն մարդ առաջին միջանկյալը առանց ավելորդ լարվածության գրի: 
Քանի որ այսօր գրանցվել են վարձը չմուծած ուսանողներին քննության չթողնելու դեպքեր, պարոն Արմեն Աշոտյան, կխնդրեի կանգնել ուսանողների կողքին և միջնորդել, որպեսզի բոլորս գոնե այս միջանկյալը հանգիստ գրենք:
Լիովին հասկանում եմ, որ յուրաքանչյուր բուհ մեծապես կախում ունի վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարից գոյացած գումարից, բայց հունվարին Նոր տարվա պարտերը փակով, իսկ փետրվար-մարտին գազի վճարների տակ ճկռող ընտանիքներից քանիսն են ի վիճակի այդ գումարը մինչև մարտի 20-ը մուծել: 
Իմ և մի շարք ուսանողների անունից հայցում եմ Ձեր աջակցությունը և կոչ անում արդեն իսկ վարձը մուծած ուսանողներին և դասախոսական անձնակազմին կանգնել մյուս ուսանողների կողքին:
Կանխավ շնորհակալություն:

Վահան Կոստանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին