▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի ամեն բնակչին՝ 5 արձան

Քանակային տեսակէտէն Ռուսաստանի ամէն մէկ բնակչին կիյնա երկու Լենինին, երեք Ստալին՝ ընդամէն հինգ արձան։
Կառավարությունը տաս երեխա բերող մայրերուն «Հերոս մայր» շքանշան կբաշխէ։ Թվային վերև հիշված համեմատությունը պահպանելու համար, ուրեմն, կնշանակէ արձանագործներն ալ իրենց հերթին պիտի հղանան ու հիսուն արձան ծնանեն՝ քսան Լենին, երեսուն Ստալին։ Այո, հիսուն արձան շինեն ու ոչ մէկ շքանշան չստանանան։ Բան մը, որ սաստիկ կհարվածէ արդարության գաղափարին։ Ինչո՞ւ։ Վասնզի որդեծնության գաղափարին մէջ ներկա է սեռական հաճույքին գաղափարը, հաճույքներէն է՛ն գերազանցը, մինչդեռ արձան կերտողն գործ ունի սառն ու անհրապույր գիպսի հետ։ Հաշիվ է չէ՞։


Լեռ Կամսար,1947թ․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին