▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք տեսե՞լ եք, թե ես որտեղ եմ աշխատում...միջանցքում

Մարտի 27-ը թատրոնի համաշխարհային օրն է: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: 1974 թվականին ստեղծվեց և 1983 թվականին պետական թատրոնի կարգավիճակ ստացավ Երևանի մնջախաղի պետական թատրոնը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ժիրայր Դադասյանը, ով այն ղեկավարում է 1998 թվականից: Թատրոնի գլխավոր խնդիրն այսօր շենքի բացակայությունն է.«Թատրոնը պետք է քաղաքի կենտրոնական, տեսանելի հատվածում լինի: Պատկան մարմիններից որևէ առաջարկ երբևէ չենք ստացել: Մեզ հարկավոր է կենտրոն, որտեղ վաղվա երիտասարդները կմտածեն, որ, ահա այստեղ կարող ենք ձևավորվել: Մեզ Սունդուկյանի կամ Պարոնյանի թատրոնների պես մեծ տարածք պետք չէ, մեր ժանրը կամերային է, 100 տեղանոց դահլիճը բավական է: Առաջարկներ եղել են միայն քաղաքաշինության նախարարից, բայց պետք է լինի նաև շահագրգիռ կողմ.Կառավարությունը, ԱԺ-ն, Մշակույթի նախարարությունը: Մնջախաղի թատրոնը քաղաքի բրենդներից կարող է դառնալ: Ես ասել եմ՝ երբ որ կլինի շենքը, այն ժամանակ Հյուսիսային պողոտայում կարող են կանգնել քանդակներ: Դուք տեսել եք՝ ես որտեղ եմ աշխատում...միջանցքում: Երբեմն նախանձում եմ գործընկերներիս...նրանք տարածք ունեն, սենյակ…»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ է երիտասարդությունը շահագրգռված՝ աշխատելու Մնջախաղի թատրոնում, և ինչքա՞ն է կազմում նրանց աշխատավարձը, Թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Թատրոնում այսօր աշխատում են միայն նվիրյալները՝ նրանք, ովքեր սիրում են այս արվեստը: Բնական է, որ ապագա չեն տեսնում.այս թատրոնի հետ ի՞նչ հույս կապեն, որ տեղ էլ չունի: Բայց նրանք, ովքեր սիրում են այս ժանրը, մոտեցումը, մեզ մոտ ստուդիա կա, գալիս, հետո աստիճանաբար ընդգրկվում են ներկայացումներում:

Դերասանների աշխատավարձն էլ, քանի որ լրացուցիչ միջոցներ չունենք, որ հավելավճար տանք, պետության կողմից սահմանված աշխատավարձն է: Այն թատրոնը, որն իր տարածքն ունի, եկամուտներ ունենում է. տարածքը կարող է վարձով տալ, իսկ մենք այդ հնարավորությունն էլ չունենք, քանի որ շենք չունենք: Մի բան էլ մենք ենք վարձ տալիս»:

Անի Կարապետյան

թատրոնում այսօր աշխատում են միայն նվիրյալները, նրանք, ովքեր սիրում են այս արվեստը: Բնական է, որ ապագա չեն տեսնում.այս թատրոնի հետ ի՞նչ հույս կապեն, որ տեղ էլ չունեն: Բայց նրանք, ովքեր սիրում են այս ժանրը, մոտեցումը, մեզ մոտ ստուդիա կա, գալսի են, հետո աստիճանաբար ընդգրկվում են ներկայացումներում:
Դերասանների աշխատավարձը, քնաի որ լրացուցիչ միջոցներ չունենք, որ հավելավաճ լինի, պետական սահմանված աշխատավարձերն են: Այն թատրոնը որը իր տարածքն ունի, եկմուտներ ունենում է, տարածքը կարող է վարձով տալ, իսկ մենք այդ հնարավորությունն էլ չունենք, քանի որ շենք չունենք: Մի բան էլ մենք ենք վարձ տալիս:թատրոնում այսօր աշխատում են միայն նվիրյալները, նրանք, ովքեր սիրում են այս արվեստը: Բնական է, որ ապագա չեն տեսնում.այս թատրոնի հետ ի՞նչ հույս կապեն, որ տեղ էլ չունեն: Բայց նրանք, ովքեր սիրում են այս ժանրը, մոտեցումը, մեզ մոտ ստուդիա կա, գալսի են, հետո աստիճանաբար ընդգրկվում են ներկայացումներում:Դերասանների աշխատավարձը, քնաի որ լրացուցիչ միջոցներ չունենք, որ հավելավաճ լինի, պետական սահմանված աշխատավարձերն են: Այն թատրոնը որը իր տարածքն ունի, եկմուտներ ունենում է, տարածքը կարող է վարձով տալ, իսկ մենք այդ հնարավորությունն էլ չունենք, քանի որ շենք չունենք: Մի բան էլ մենք ենք վարձ տալիս:»
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին