▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայի բյուջեն 300 միլիարդ դոլար է, 3 միլիոն բնակչությամբ Հայաստանինը` մոտ 2.5 միլիարդ

Երկրներից մեկի մասին ինֆորմացիա էի փնտրում Վիկիպեդիայում ու նկատեցի մի ցուցակ, որտեղ աշխարհի բոլոր երկրների պետական բյուջեների մասին տվյալներն էին նշված: 
Որևէ երկրի բնակչության կենսամակարդակի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար ընդամենը կարելի է տվյալ երկրի պետական բյուջեն բաժանել երկրի բնակչության թվի վրա: 
Նշածս ցուցակին նայելով՝ հասկանում ես, թե ինչ բախտավոր երկրներ են այն երկրները, որոնց ընդերքում նավթի ու գազի մեծ պաշարներ կան (Քաթար, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն և այլն): Միաժամանակ ապշում ես այն երկրների տնտեսական ցուցանիշների վրա, որոնք, չունենալով օգտակար հանածոների մեծ պաշարներ, նման հաջողությունների են հասել: Այդ ցանկում միայն այն երկրներն են, որոնք աշխարհում հայտնի են նաև որպես ամենաժողովրդավարական երկրներ:
Եվրամիության երկրներն ուղղակի լողում են փողի մեջ: Մասնավորապես` ընդամենը 6 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայի պետական բյուջեն 300 միլիարդ դոլար է: Համեմատության համար կարելի է նշել, որ օրինակ՝ 78 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի պետական բյուջեն 180 միլիարդ դոլար է, կամ 3 միլիոն բնակչությամբ Հայաստանինը`մոտավորապես 2.5 միլիարդ դոլար:
Իրենց հարստությամբ Նորվեգիային չեն զիչում Եվրամիության մյուս բոլոր երկրները` Դանիան, Շվեյցարիան, Ավստրիան և այլն: 
Ոչ Եվրամիության անդամ երկրներից իրենց տնտեսական ցուցանիշներով հիացնում են Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Իսրայելը: Իսկ Պակիստան կոչվող երկիրը, որն Ադրբեջանի դաշնակիցն է և աշխարհում միակ երկիրը, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի անկախությունը, ունենալով 190 միլիոն բնակչություն, ունի խղճուկ բյուջե` ընդամենը 28 միլիարդ դոլար: Պակիստանի նման անմխիթար տնտեսական ցուցանիշներ ունեն նաև աֆրիկյան մի շարք երկրներ:

Կարեն Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին