▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՜ վտանգիր ուրիշների կյանքն ու քո ազատությունը

Մտահոգիչ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները երեկ՝ մարտի 27-ին, հերթական հատուկ միջոցառումն են անցկացրել, որի շրջանակներում միայն մայրաքաղաքում տարբեր խախտումների համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Միջոցառումն իրականացվել է հանրապետության ամբողջ տարածքում. Գեղարքունիքում հարբած վիճակում մեքենա վարելու 20 իրավախախտում է արձանագրվել, նույնքան էլ՝ Լոռու մարզում:

Այս տարվա սկզբից մինչեւ մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 999 իրավախախտում է հայտնաբերվել: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 534 նման խախտում:
Ճանապարհային ոստիկանության նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Վարորդներին հորդորում ենք զերծ մնալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց: Հիշեք. ճանապարհատրանսպորտային պատահարների մի գերակշիռ մասը հենց հարբած վիճակում մեքենա վարելու հետեւանք է: Մի վտանգեք ձեր, ձեր հարազատների, երթևեկության մյուս մասնակիցների կյանքը:

Աշոտ Ահարոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին