▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացել է հարևանուհու բջջային հեռախոսը

 

Մարտի 26-ին ստացված օպերատիվ  տվյալներն իրացնելիս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները  բաժին են  հրավիրել 1959 թ. ծնված Նիկոլ Բ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, այցելության է գնացել իր հարևանուհի, 1978 թ. ծնված  Ռոզա Թ.-ին և օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու և բնակարանատերերի բացակայության հանգամանքից` հյուրասենյակի սեղանից գողացել է Ռոզա Թ.-ի դստեր` 1999 թ. ծնված Լիլիթ Հ.-ին պատկանող բջջային հեռախոսը, որը նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, վերադարձրել է Լիլիթ Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին