▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին տեղումներ կլինեն

«Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը երեք ամիսներին էլ կանխատեսվում է նորմայից բարձր».-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ այսօրվանից սկսած և առաջիկա օրերին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոններ են մոտենում:

«Իսկ ահա արդեն մարտի 30-ին ցիկլոնը հզորանում է և դառնում է բավականին ինտենսիվ ցիկլոն և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասում ենք ինտենսիվ հորդառատ տեղումների, որոնք լեռնային շրջաններում՝ Տավուշ, Լոռի, Սյունիք կլինեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում անձրևի տեսքով: երմաստիճանը կտրուկ կնվազի ընդհանուր առմամբ 5-ից 7 աստիճանով , իսկ Տավուշում Սյունիքում, Լոռիում  15-17 աստիճանով ջերմաստիճանի անկում կլինի, որը կհասնի ցերեկային  ժամերին 0-ից +5 սահմաններում:»,- նշեց նա:

Գագիկ Սուրենյանը  տեղեկացրեց, որ տեղումները կշարունակվեն ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, բայց նրանց ինտենսիվությունը  30-ի համեմատած կփոքրանա: Մասնագետը նաև հավելեց, որ չնայած որ  ջերմաստիճանի նվազմանը՝ Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարություն չեն սպասում:

«Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը երեք ամիսներին էլ կանխատեսվում է նորմայից բարձր».-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելեով, որ այսօրվանից սկսած և առաջիկա օրերին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոններ են մոտենում:
«Իսկ ահա արդեն մարտի 30-ին ցիկլոնը հզորանում է և դառնում է բավականին ինտենսիվ ցիկլոն և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասում ենք ինտենսիվ հորդառատ տեղումների, որոնք լեռնային շրջաններում՝ Տավուշ, Լոռի, Սյունիք կլինեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում անձրևի տեսքով: երմաստիճանը կտրուկ կնվազի ընդհանուր առմամբ 5-ից 7 աստիճանով , իսկ Տավուշում Սյունիքում, Լոռիում  15-17 աստիճանով ջերմաստիճանի անկում կլինի, որը կհասնի ցերեկային  ժամերին 0-ից +5 սահմաններում:»,- նշեց նա:
Ջ
Գագիկ Սուրենյանը  նշեց, որ տեղումները կշարունակվեն ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, բայց նրանց ինտենսիվությունը  30-ի համեմատած կփոքրանա: Մասնագետը նաև հավելեց, որ չնայած որ  ջերմաստիճանի նվազմանը՝ Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարություն չեն սպասում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին