▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուդաղյանների գանգատը ՄԻԵԴ-ում է

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի   գանգատը նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը մարտի 18-ին անձամբ է մուտք արել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է  Հայկ Ալումյանը,  հավելելով՝ «անհամբեր կսպասենք այնտեղ զարգացումներին»: 
 
Հարցին, թե որքա՞ն կտևի մինչև գանգատին «հերթը հասնի», Հայկ Ալումյանը կարծիք հայտնեց, որ Եվրոդատարանի ընթացակարգերը բավականին արագանում են, և դա ընդհանուր տենդենց է: ՄԻԵԴ-ը լավագույնս բեռնաթափելու ու դատարանի աշխատանքը արագացնելու նպատակով ընդունված թիվ 14 արձանագրության արդյունքներն արդեն երևում են, գտնում է Հայկ Ալումյանը, ուստի՝ Եվրոդատարանում այլևս շատ երկարատև քննվող գործեր չեն լինի: 
 
Հայկ Ալումյանը նշել է նաև, որ վերջին  երեք տարիներին Հայաստանի գործերը պարզապես չէին քննվում, համարյա վճիռ չկա Հայաստանի գործերով: «Զանազան տեխնիկական հնարքների արդյունքում կարողացել էին այնպես անել, որ Հայաստանի հետ կապված գործերը չէին քննվում, բայց հիմա դրա վերջն էլ  է եկել, այդ տեխնիկական հնարքներն այնտեղ բոլորի համար պարզ են դարձել, և ես կարծում եմ, որ Հայաստանի վերաբերյալ գործերը կսկսեն քննվել, նույնիսկ ավելի արագ, քան սովորական պայմաններում կքննվեին:
 
Արդեն Հայաստանի գործերը խոշորացույցի տակ են հայտնվել այնտեղ», - ասել է Հ.Ալումյանը՝  հույս հայտնելով, որ նաև Բուդաղյանների գործով մոտ ժամանակներս  Ստրասբուրգից  ինչ-որ նորություններ կլինեն: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին