▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծուղակն ընկած հայրենասերներ

Փակ, ոստիկանական երկրում, որտեղ չարիքի արխիվները շարունակում են մնալ փակի տակ, որտեղ ռեժիմը սարսափում է լյուստրացիա բառից, որտեղ ազգային-քաղաքական դաշտում հաճախ «կանաչ լույս» է տրված լինում վստահելի կամ անվտանգ մարդկանց, շատ հայրենասերներ խորությամբ ծանոթ չլինելով  համակարգի էությանը և գործելաոճին, ծուղակն են ընկնում այս կամ այն գործչին կուռքի վերածելու և կուրորեն նրան երկրպագելու պատճառով: Հետագայում սա պատճառ է դառնում ոմանց խորը հուսահաության, որոնք ժամանակի ընթացքում հիասթափվելով իրենց կուռքերից, հիասթափվում և հեռանում են ակտիվ հասարակական-քաղաքացիական գործունեությունից, իսկ ազգը՝ հանձինս նրանց, կորցնում է ծուղակն ընկած իր հերթական հայրենասեր զավակներին:

Կռապաշտությունը կրկնակի վտանգավոր է ոստիկանապետությունում, որտեղ մարդիկ իրենց կողքի հարևանի ով և ինչ լինելը չգիտեն: Չգիտեն ովքե՞ր են ազգային-քաղաքական դաշտի խաղացողները, հաճախ նույնիսկ նրանց կենսագրությունները: Չգիտեն, թե սփյուռքահայության երեսին սեփական հայրենիքի դռները ամուր փակած ռեժիմը ինչու՞ է ոմանց թույլատրել մաս կազմել «խաղին», իսկ ոմանց՝ արգելափակել դրսում: Այս բոլորը պատճառ են դառնում շատ ու շատ հայրենասեր հայորդիների խորը հիասթափությանը, որոնք ձեռքները թափ տալիս ու հեռանում են ակտիվ հայրենասիրական կյանքից, իսկ հաճախ նաև հայրենիքից: Այստեղից էլ ծնվում է այն միտքը, «թե բոլորն էլ մեկ են», առանց հասկանալու, որ իրենց «հրամցվածները» բոլորը չեն, այլ բոլորի մեջ մաս կազմող՝ «որոշակի տեսակ»...

Հ.Գ.   Սա, միլիոնավոր սփյուռքահայերի, որոնցից շատերը զենքի վրա են մեծացել և զենքով պաշտպանել են հայկական համայնքները, ուղղակիորեն դավաճանության մեջ մեղադրել էր նշանակում կամ, որ ավելի հավանական է, իր խելքի բանը չէր հասկանալու, թե ինչպես էր ստացվել այդ «հանելուկային թիվը», ճիշտ այնպես, ինչպես չէր հասկանում, թե ինչու՞ տերերը չէին թողնում, որ « իր կռիվը մինչև վերջ տար»...

 

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին